Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե» Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Նիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան
2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՄենք անսասան ենք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառության մեջՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակՊուտինին հրավիրել են Գազայի խաղաղության խորհուրդին․ ՊեսկովԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամՀարկային բարեփոխումների խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի ոլորտային առաջնահերթություններըԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը․ այրվել են կենցաղային իրերՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիԻնտերնետ կապի մալուխների վնասման հետևանքով Միգրացիայի առցանց Ծառայության հարթակները անհասանելի ենՓաշինյանը Ֆարմանյանին ազատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Մամուլի տեսություն

«Մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամաց-կամաց կորցնում ենք, հանուն դրա պետք է պայքարենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մոտ հինգ ամիս է, ինչ Հայաստանում են: Եթե առաջին օրերին առաջնահերթ էր կացարանի, սննդի և հագուստի հարցը, ապա հիմա առաջ են գալիս այլ խնդիրներ ևս: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ խնդիրները ոչ թե պակասել են, այլ տասնապատկվել:

«Խնդիրներն ավելին են, քան կարելի էր պատկերացնել: Մարդիկ բախվեցին այլ խնդիրների՝ սկսած բնակվարձերից, որոնք չեն կարողանում վճարել: Մարտից դադարեցվելու է 40 պլ յուս 10 հազար դրամների տրամադրումը: Նույնիսկ գյուղական համայնքներում տուն վարձելու համար սա բավարար գումար չէ: Մյուս կողմից՝ աշխատանք գտնելն է անհնար, հատկապես մարզերում և գյուղերում մարդիկ աշխատելու հնարավորություն չունեն, որովհետև չունեն հնարավորություն անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվելու, քանի որ իրենց տներում չեն: Շատերն այլևս իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, բայց, միևնույնն է, աշխատանք գտնելը համարյա թե անհնարին է շատերի համար: Պետական հիմնարկներում աշխատելու հետ կապված՝ բոլորս գիտենք, թե որքան խոչընդոտներ կան: Սոցիալական խնդիրները ոչ թե պակասում են, այլ ավելի են խորանում և անլուծելի դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Պարբերաբար կարելի է հանդիպել նաև հրապարակումների, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բախվում են տարաբնույթ խոչընդոտների, երբ դիմում են այս կամ այն պետական գերատեսչությանը՝ հերթեր են, անճշտություններ և այլն: Մեր զրուցակիցը նշում է, որ այս հարցում ունի անձնական փորձ, բացի դա, իրեն օրվա կտրվածքով տասնյակ քաղաքացիներ են դիմում նույն խնդիրներով:

«Օրինակ՝ տարբեր են անձնագրային կետերում ի հայտ եկող խնդիրները: Օրերս զրուցում էի քաղաքացու հետ, որը չի կարողանում իր ծնողին Աբովյան քաղաքում հաշվառել, հետևաբար՝ վերջինս չի կարողանում իր կենսաթոշակը ստանալ: Պատճառը կուտակումներն են: Նա հիմա գրանցվել է, բայց այս պահին մոտ 5000-ի հասնող հերթ կա: Եթե անձնագրայինում օրը 30 հոգու սպասարկեն, պատկերացրեք, թե երբ է քաղաքացին հաշվառվելու: Կան անձնագրային բաժանմունքներ, որտեղ մեկի փոխարեն երկու պատուհան է գործում, շաբաթ օրերն էլ են աշխատում, բայց դա էլի բավարար չէ խնդիրը լուծելու համար: Անընդհատ որոշումներ են փոխվում, մարդիկ խուսափում են նաև հաշվառվելուց: Քաղաքացիներն ինձ դիմում են, որ ժամանակին Հայաստանի Հանրապետության գրանցում են ունեցել, հիմա իրենց ստիպում են անձնագրերը փոխել, 070 կոդով անձնագրում հաշվառումն այլևս չեն անում, ինչպես նոյեմբերին էին անում: Սոցապ նախարարության հետ խնդիրներն անասելի շատ են: Փորձում եմ երկու ընտանիքի հետ կապված հարց լուծել, որն ուղղակի չի ստացվում:

Ընտանիքներից մեկը 2008 թ.-ից ապրել է Արցախում, բայց երեխաների գրանցումն Արցախում կատարել են 2021 թ.-ին: Երեխաները 2021 թ.-ից հաշվառված են Արցախում: Հիմա երեխաները դրամական աջակցություն չեն ստանում, քանի որ ծրագիրն ասում է, որ իրենց գրանցումը Հայաստանի Հանրապետությունում է, բայց փաստացի իրենք Արցախում են գրանցված եղել, փաստաթղթերով էլ է այդպես: Մյուսը ութ հոգանոց ընտանիք է, որը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութից, մեկ տարի ապրել են Հայաստանում, 2021 թ.ին վերադարձել են Արցախ, 2023 թ.-ին՝ բռնի տեղահանվել Արցախից: Այդ ընտանիքն առհասարակ ո՛չ 100, ո՛չ 50 հազարական դրամական օգնությունները չի ստացել: Պատասխանն էլ այդ մարդկանց ամեն անգամ շատ կոպիտ է՝ չեք ապրել Արցախում, մեր բազայում այդպես է ցույց տալիս, և վերջ: Որևէ կարգավորում այդ առումով չի արվում, չգիտես, թե ում դիմել, որ բարձրացված հարցերին լուծում տրվեն: Քաղաքացին ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնտեղ կա փաստացի հաշվառումը, բայց կարող են ասել՝ դա մեզ հետաքրքիր չէ, ձեր անունը բազայում չկա: Չգիտեմ մի ընտանիք, որի բոլոր անդամներն աջակցություն են ստացել»,-ընդգծում է նա:

Իսկ շա՞տ են Հայաստանից մեկնող արցախցի մեր հայրենակիցները: «Ցավոք, շատ: Չեմ ուզում մեղադրել, բայց նաև չեմ հասկանում այդ ամենը: Գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որոնք արցունքն աչքերին են մեկնում՝ այստեղ նորմալ վարձավճարով կացարան և աշխատանք չգտնելու պատճառով: Բայց, օրինակ՝ մեկնել են Ռուսաստան, այնտեղ անգամ հարազատներ չունենալով, ավելի էժան վճարով տուն են կարողացել գտնել, աշխատանք: Շատերը սկսել են մեկնել ԱՄՆ, Ֆրանսիա: Վերջերս օդանավակայանում տեսել եմ, թե որքան արցախցի ընտանիքներ էին մեկնում Հայաստանից: Շատերի մոտ կա նաև այն զգացումը, որ այստեղ իրենք ուղղակի ընդունված չեն: Մի առիթով ասել եմ՝ շատ ծանր է, երբ քո հայրենիքում քեզ անհայրենիք ես զգում: Այդ զգացումը երբեմն անտանելի է դառնում, և մարդիկ գերադասում են հայրենիքի համար լավ օրերին սպասել դրսից, բայց ուժ չեն գտնում իրենց մեջ ունենալ մասնակցություն, որ այդ լավ օրերը շուտ գան»,-հավելում է «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի նախագահը:

Պարբերաբար նաև տեղեկություններ են հայտնվում, թե ցուցակագրում են մարդկանց, որոնք կցանկանան վերադառնալ Արցախ: Մի կողմից՝ սա խանգարում է Հայաստանում հաստատված մեր հայրենակիցներին, որոնք, այսպես թե այնպես, մտովի Արցախում են, մյուս կողմից՝ սկսում ես հակվել դեպի դավադրապաշտական տեսությունները: «Չգիտեմ, թե ովքեր են նմանատիպ լուրերի հեղինակները, բայց դրանք ժողովրդի մեջ շատ արագ տարածում են գտնում: Նույնիսկ շրջանառվում է, որ ես ցուցակներ եմ կազմում, բազմաթիվ մարդիկ էին ինձ զանգահարում: Անկեղծ ասած, անակնկալի եմ եկել: Հստակ ասել եմ, թե մեր վերադարձն ինչ պայմաններով պետք է լինի, հիմա չի կարող ուղղակի նման բան լինել: Մարդկանց զգացմունքների հետ են խաղում, շատերն անելանելի վիճակում գտնվելով՝ չեն էլ գիտակցում, թե ինչ է նշանակում հիմա խոսել Արցախ վերադառնալու մասին: Արցախ վերադառնալը բոլորիս ամենագլխավոր նպատակն է, բայց դրա համար պետք է աշխատանք տանենք, ստանանք մեր պահանջների կատարումը, հետո նոր միայն հնարավոր կլինի Արցախ վերադառնալը: Կա՛մ սրանք հատուկ կազմակերպված գործողություններ են, կա՛մ նպատակ ունեն հասարակությանը հանգստացնել, որպեսզի ըմբոստություն տեղի չունենա, հայրենիքի պահանջը մեղմ լինի, մարդիկ հույսով սպասեն, որ տեսեք՝ վերադառնալու ենք, եկեք հանգիստ սպասենք: Սա կարող է տարբեր նպատակներով արվել, բայց, ամեն դեպքում, նպատակը լավը չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում է քվեարկում, սա հերթական հարվածն է գիտակից բոլոր մարդկանց, մյուս կողմից՝ մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում: «Տեղի է ունենում արժանապատվության ոչնչացում: Հետևյալն է տեղի ունենում՝ չխոսել, մոռանալ կամ տարբեր պատճառներով արդարացումներ գտնել չպայքարելու համար, բայց նաև գիտակցել, որ մի ամբողջ հաղթանակած պետության՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական էլիտան գերեվարված է, և նրանց առաջադրված են անօրեն մեղադրանքներ, որոնք որևէ առնչություն չունեն, չեն կարող ունենալ այդ անձանց հետ: Սկսած իշխանությունից և վերջացրած քաղաքական շատ ուժերով ու նաև մարդկանցով՝ չեն խոսում այս թեմաների մասին: Իմ գործընկերը՝ պարոն Դավիթ Իշխանյանը, որն այսօր գերեվարված է, եթե հնարավորություն ունենար մեզ ուղերձ հղելու, նախ՝ ամոթանք կտար, երկրորդը՝ կոչ կաներ պայքարելու, կանգ չառնելու:

Իրականում մեզ մի բան է մնացել, և սա ամեն օր ու ժամ ենք կորցնում, մեզ մնացել է ամենակարևորը՝ արժանապատվությունը, որ կամացկամաց կորցնում ենք: Հանուն դրա պետք է պայքարենք: Խոսում ենք 30 տարվա ընթացքում մեր զոհերի մասին, Եղբայրական պանթեոնի ու Եռաբլուրի մասին, բայց չենք խոսում, որ դա մեր արժանապատվությունն է՝ գոնե իրավունք ունենալ այդ շիրմաքարերին ծաղիկ խոնարհել: Հիմա կորցնում ենք դա, եզակիներն են մնացել, որոնք գոնե փորձում են ինչ-որ բան անել այս համատարած քաոսի մեջ: Նրանք քարկոծվում են, ճնշումների ենթարկվում, դառնում քաղբանտարկյալներ, նրանց վրա խարան է դրվում: Բայց ջուրը կարողանում է կաթիլ առ կաթիլ քար ծակել: Կա այդ տեսակը, որը հետ չի կանգնելու, չի ընկրկելու, ինչ ճնշումներ էլ լինեն և, ի վերջո, ապառաժ կլինի, թե քար, կծակվի այդ կաթիլներից: Լավատես եմ այն առումով, որ չի կարող լինել պայքար, որն անարդյունք կմնա»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում