Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում
Հասարակություն

Արցախյան շարժման տարեդարձին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։
Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։
Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և "կյանքի ճանապարհի" բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։ Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող ախորժակները բավարարելու համար։
Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչ՞ու զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։ Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։ Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։
Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին։