Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
«Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա
Քաղաքականություն

Փաշինյանը գնում է բաց առճակատման Ռուսաստանի հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը սառեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իր մասնակցությունը։ Փաշինյանը նախ մեղադրել է Ռուսաստանին իր և իր իշխանության դեմ հակաքարոզչություն իրականացնելու մեջ, ապա և անդրադարձել է ՀԱՊԿ-ին՝ նշելով, թե Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել հատկապես 2021-2022 թվականին։ Միևնույն ժամանակ Փաշինյանը զերծ է մնացել ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից հեռացնելու հարցին հստակ պատասխանելուց։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն անմիջապես հարուցել է ռուսական պաշտոնական շրջանակների տարակուսանքին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցնելու մասին պաշտոնական որևէ դիմում չի ներկայացրել։ Ավելի կոշտ հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, նշել, թե պարզաբանումներ է ակնկալում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։ «Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություներով։ Միևնույն ժամանակ ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին»,-հայտնել են Մոսկվայից։

Փաստացի, իր վերջին հայտարարություններով Փաշինյանը բացահայտ առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի և նրա ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ի հետ, առավել ևս, որ դա անում է Ֆրանսիայից, որտեղից ընդամենը երեկ նոր սպառազինություն է ստացել։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը հենց արևմտյան հովանավորների պահանջով է սրում հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մտածելով, որ միայն այդ կերպ կկարողանա պահպանել իր իշխանությունը Հայաստանում՝ առանց հաշվի առնելու հնարավոր հետևանքները Հայաստանի Հանրապետության համար։

Զինա Պետրոսյան