Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ
Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի
Հասարակություն

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր

16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։ 

Միջազգային մրցաշարն անցկացվում է չորս մրցափուլով, որոնց ընթացքում շուրջ 300 մասնակիցներն անցնում են ընդհանուր 568 կմ՝ հաղթահարելով շուրջ 5300 մետր վերելք։ Մրցուղիներն անցնում են Հայաստանի տարբեր մարզերով և ճանապարհներով, իսկ մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի Երևանում։

Tour of Armenia-ի անցկացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի մարզական կյանքի համար, քանի որ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալվել է միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ հեծանվային մրցաշար։ Այն միաժամանակ նոր հարթակ է հայկական հեծանվային սպորտի զարգացման, տեղացի մարզիկների միջազգային փորձի ընդլայնման և Հայաստանի՝ որպես սպորտային ուղղության ներկայացման համար։ Մրցաշարի միջազգային հեռարձակումը հնարավորություն կտա աշխարհի տարբեր երկրներում հեծանվասպորտի երկրպագուներին հետևելու մրցմանը և դրա միջոցով բացահայտելու Հայաստանը։

«Միջազգային մասշտաբի միջոցառումների անցկացումն այսօր անհնար է առանց հուսալի կապի և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների։ Tour of Armenia-ն կարևոր իրադարձություն է Հայաստանի համար ոչ միայն սպորտային, այլև միջազգային տեսանելիության առումով։ Ուրախ ենք լինելու այս մրցաշարի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստելու դրա բարձր մակարդակով անցկացմանը։ Team-ի համար կարևոր է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանը կապում են միջազգային հարթակների հետ և նոր հնարավորություններ ստեղծում երկրի, սպորտի ու հասարակության զարգացման համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

«Նման մասշտաբի միջազգային մրցաշարի կազմակերպումը շատ ավելին է, քան պարզապես մրցութային չորս օրերի անցկացումը։ Tour of Armenia-ն բացառիկ հնարավորություն է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու՝ իր հարուստ բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ և զբոսաշրջային մեծ ներուժով։

Այս ամենն աշխարհին պատշաճ և անխափան ներկայացնելու համար կարևոր է նաև վստահելի տեխնոլոգիական ենթակառուցվածքն ու աջակցությունը։ Ուրախ ենք, որ Tour of Armenia-ի տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն»,-նշում է Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը:

Team Telecom Armenia-ն, լինելով ազգային օպերատոր, շարունակելու է իր ներդրումն ունենալ երկրի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում հայկական ներուժը ներկայացնելուն միտված նախաձեռնություններում: