Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ժամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր Կամենդատյան

Ի՞նչ դասավորություն են գծում տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական շախմատային տախտակին ուժերի դասավորության առումով սկսել է ավելի կարևորվել Հարավային Կովկասի նշանակությունը։ Եվ այս հանգամանքով է պայմանավորված մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ոչ միայն պահպանումը, այլև աճը: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Իսկ ամենամեծ ներազդեցությունը կարելի է ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային հարթակում միջնորդի դեր ստանձնելու ու իրողություններն ուղղորդելու միջոցով։

Ճիշտ է՝ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում, սակայն փորձում է իր դիրքերը պահել նաև Հարավային Կովկասում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ ռուսական հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, ինչպես նախկինում էր։ Եվ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում։ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ չմասնակցեց ռուսական միջնորդությամբ հանդիպումներին։

Հայկական կողմը նշում է, թե ռուսական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանը պահի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Բայց Փարիզը հրապարակային հայտարարում է, թե աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, թե այն պրոհայկական քաղաքականություն է վարում։ Ու այս պայմաններում բնական է, որ այն հարթակում, որտեղ ներկա է Ֆրանսիան, Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին։ Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայնում է մասնակցել Գերմանիայի միջնորդությամբ հանդիպմանը: Օրինակ՝ Ալիևը մեկնեց Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ Գերմանիայի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը, իսկ օրեր անց Գերմանիայի միջնորդությամբ Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չի եղել ու, ընդհանուր առմամբ, չի մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում էլ ներգրավված չէ այն չափով, որքան եվրոպական երկրներից Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Այսինքն, Գերմանիան չունի ներազդեցության լծակներ իրավիճակի վրա կոնկրետ ներգործելու համար։ Եվ, ըստ շատ փորձագետների, նաև այդ է պատճառը, որ Բաքուն հոժարությամբ համաձայնել է մասնակցել Բեռլինի հանդիպմանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակում են խոսել երկկողմ բանակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է նրա ոգևորությունն այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է գործընթացում ու ավելի է մեծացնում ներգրավվածությունը։

Ավելին՝ Անկարան փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել ու իր ձեռքը վերցնել հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների թելը: Պատահական չէ, որ հենց Անկարայից են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ ընդգծելով, թե ՀՀ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ վերջերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին իրենք կարողացան հրավիրել ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի ներկայացուցիչներին։ Ու սա՝ այն պարագայում, որ այս տարի արևմտյան ներկայացվածությունը համաժողովին էականորեն սակավ էր։ Ֆորումի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հատուկ անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Այդպիսով, Անկարայից ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործոն են դարձել Հարավային Կովկասում։ Անգամ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը նշեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, թե արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Ստացվում է այնպես, որ գործ ունենք մի իրողության հետ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում «ասող» է հռչակվում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Բայց այս հարցում անհանգստանալու տեղ ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց Արևմուտքը, որը կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ՝ Ռուսաստանին վնասելու կոնտեքստում, սակայն շուտով կարող է ծանր վճարել նման «թողտվության» համար: Սակայն այս ամենի մեջ առավել մտածելու և եզրակացություններ անելու խնդիր ունի առաջին հերթին Հայաստանը...

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում