Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
«Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնա
Քաղաքականություն

Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում դիտարկել էինք արտաքին-քաղաքական ոլորտում վերջին տարիներին Փաշինյանի նախաձեռնած ու նրա իշխանության կողմից ձեռնարկված «փորձարարության» մի քանի օրինակ: «Փորձեր», որ ոչ միայն դարձան, այլև շարունակում են ամենաիսկական փորձանք դառնալ երկրի ու ժողովրդի գլխին: Բայց, բնականաբար, տոքսիկ «փորձարարությունները» միայն արտաքին-քաղաքական ճակատում չէ, որ դրսևորվել են: Եթե կուզեք, 2020-ին պարտության բերած շոկը կամ հոգեցունց վիճակը հասարակության մեջ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատերը կարծում էին, թե «թավշահեղափոխական» ավերածություններն անցել են բանակի կողքով, իսկ Հայոց բանակն էլ առաջվանն է:

Այնինչ, պարզվեց, որ «թավշահեղափոխական» որոմն ամենից առաջ ախտահարել է հենց բանակը: Այստեղ մի վերապահում ենք ուզում անել, ինչը մեզ անխոս պարտադրում են 2020-ի պատերազմում ու դրան հաջորդած մարտական ընդհարումների ժամանակ զոհված մեր զինվորականների անմար հոգիներն ու նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքն ու խոնարհումը: Ասելով՝ «բանակն առաջվանը չէր», բնականաբար, նկատի չունենք մեր զինվորների, սպաների անձնուրաց նվիրումն ու խիզախությունը, որ խափանեցին մի քանի օրվա մեջ Արցախը վերացնելու թշնամական դավադիր մտմտուքները: Բայց տասնամյակներով, լավագույն հայորդիների կյանքի ու նվիրման գնով ձևավորված մեր բանակը Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը որոշակիորեն եթե չէին ու չեն քայքայել, ապա առնվազն որոշակիորեն խարխլել էին ու շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ:

Պայմանականորեն, որպես բանակաքանդման «առաջին ծիծեռնակ», կարելի է համարել խաղաղապահ գումարտակի մի ստորաբաժանման զինծառայողների՝ «թավշահեղափոխական» հարայ-հրոցուն միանալը: Դա զինվորականների կողմից ուղղակիորեն քաղաքական պրոցեսին մասնակցելու դրսևորում էր, ծառայողական, կարգապահական լրջագույն խախտում, որի համար, որքան հայտնի է, որևէ պատիժ կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չեղավ: Համենայն դեպս, հանրությանը հայտնի չդարձավ: Հետո հարավում տեղակայված զորամասերից մեկում էլի խայտառակ միջադեպ գրանցվեց: Դա առաջին ահազանգերից մեկն էր, որ բանակում խարխլվել է կարգապահությունը: Մինչդեռ, բանակի համար կարգապահությունն անկյունաքարային գործոն է: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, սկսեց արագ-արագ փոխել բանակի, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներին, հրամանատարներին: Բավական է ասել, որ 2018-2020 թթ. միջակայքում Հայոց բանակի ամենից մարտունակ ու կարևոր խոշոր կառույցը՝ Արցախի պաշտպանության բանակը, 3 հրամանատար է փոխել. Լևոն Մնացականյանը, Փաշինյանի քմահաճույքով, պաշտոնանկ արվեց 2018-ի դեկտեմբերին, նրան փոխարինած Կարեն Աբրահամյանը պաշտոնավարեց 1 տարի, որից հետո 2020-ի փետրվարին ՊԲ հրամանատար նշանակվեց Ջալալ Հարությունյանը: Գիտե՞ք ինչ, եթե ցանկանում եք, որ որևէ համակարգ կամ այդ համակարգի որևէ ստորաբաժանում թուլանա ու քայքայվի, ապա որքան հնարավոր է՝ հաճախակի փոխեք դրա ղեկավարներին: Առավել ևս՝ բանակում նման հաճախակի փոփոխությունները երբեք ու ոչ մի պարագայում որևէ դրական բանի չեն կարող հանգեցնել: Ու ասվածի ամենից բացահայտ վկայությունը բոլորիս հայտնի հետևանքներն են: Իսկ եթե նկատի ունենանք, որ նույնքան հաճախակի փոխվել են նաև առանձին մարտական ստորաբաժանումների հրամանատարներ, ապա պատկերը կամբողջանա:

Ուղիղ բանակի հետ կապ չունի, բայց նույնն է կատարվել նաև ազգային անվտանգության համակարգում: Ահավասիկ, «փորձարարություն», որ փորձանքի գին ունեցավ: Գուցե ինչ-որ մեկը դա անվանի «բարեփոխում», բայց, մեր կարծիքով, ավելի տեղին է «կազմաքանդում» բնորոշումը: Մեկ այլ «փորձարարություն». իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ Արցախի ազատամարտի հայտնի դեմքերի, հերոսների անվանարկմանը և հետապնդմանը: Եթե նախկինում դա դրսևորվում էր միայն նրա ընտանեկան թերթի էջերում, ապա 2018-ից սկսած այդ վայրագ հակաքարոզչությունը ստացավ համակարգված պետական քաղաքականության բնույթ: Ավելին, Փաշինյանը քարոզչական հնարքներով հանրային գիտակցության մեջ մեխեց համոզմունք, որ բանակը նախկինում թալանվել է, զինվորները համատարած եղել են սովալլուկ, պատառոտված հանդերձանքով, բացառապես տնից ուղարկված «հացուպանրի», «մայկատրուսիկի» հույսին, 3 հոգով միայն 1 հրացան են ունեցել, այն էլ՝ չկրակող և այլն:

Փոխարենը Փաշինյանն սկսեց «փիարվել»՝ որպես բանակային ճաշարաններ «կոտլետ ու կլուբնիկ» ներմուծող: Հասարակության մի մասը հիվանդագին սևեռում ունեցավ զինվորական ճաշարանի ճաշացանկի վրա՝ իրեն հաշիվ չտալով, որ դա «կամուֆլ յաժով ռեստորան» չէ, այլ բանակ է: Համատարած մոռացան, որ բանակում կարևորը «կլուբնիկը» չի, այլ զինվորի մարտական, հոգեբանական ու ռազմահայրենասիրական պատրաստվածությունը: Ու մեկ էլ, հո՛պ, պարզվում է, որ «կլուբնիկով» փիարվող Փաշինյանի իշխանությունը հիմա չի կարողանում (թե՞ չի ուզում) քիչ թե շատ ընկալելի զորանոցային պայմաններ ապահովել զինվորականների համար: Շարունակենք: Իրական սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու փոխարեն՝ գերազանցապես «փիառ» ակցիաներ էին անցկացվում. պետք էր ՀԹՊ ժամանակակից միջոցներ ձեռք բերել, օդանավ էին գնում, վերջում էլ ասում, թե՝ հրթիռները չեն առել, «Իսկանդերն» էլ, գիտեք, «10 տոկոսով պայթեց»: Թե ում ձեռքերում էր պատերազմի «ղեկը»՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե փորձառու սպաների փոխարեն ովքեր հայտնվեցին որոշում կայացնողների շարքում, արդեն այլ թեմա է, որն ամփոփելու է գալիս վերը նշվածը: Պատերազմից հետո վիճակն ավելի վատացավ: Բանակը Նիկոլ Փաշինյանի համար դարձավ հարմար քավության նոխազ:

Ձախողումների ու խայտառակ տապալումների համար նա սկսեց մեղադրել, այո, բանակին, էլ՝ դավաճանություն, էլ՝ «զանգվածային դասալքություն», էլ՝ որը հիշեցնես, ինչը՝ չհիշեցնես: Ավելի վատ. բանակը դրվեց մի վիճակի մեջ, երբ ուղղակիորեն մեր երկիր մտնող թշնամու վրա արգելվեց կրակ բացել: Իսկ վերջերս էլ այդ խայտառակությունը հասավ գագաթնակետին, երբ թշնամու առաջ խեղճացածի տոնով ու պահվածքով հայտարարեցին, թե կքննեն թշնամու վրա կրակ բացած զինվորի հարցն ու կպատժեն դրա համար: Եթե բոլոր նախորդ իշխանությունները, անկախ ամեն ինչից, մշտապես ուշադրության կենտրոնում են պահել բանակաշինության խնդիրը, ապա Փաշինյանի իշխանությունը, ի լրումն ամենի, բանակաքանդման վրա է կենտրոնացած: Մինչդեռ, եթե պետությունն ունի հենասյուն, ապա դա ամենից առաջ իր բանակն է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում