Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը նոր փաստ է հրապարակում՝ Նիկոլի tik-tok-ին ի պատասխան

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին: ժամեր անց գեներալ Կարապետյանը արձագանքեց՝ փաստերով ապացուցելով Փաշինյանի ստերը:

Նախ անդրադառնանք ասուլիսի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա խոսում է այն մասին, թե ինչու է Արշակ Կարապետյանին հեռացրել ՊՆ նախարարի պաշտոնից:

«Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ եղել են 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով Պաշտպանության նախարար, կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»:

Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:

Արշակ Կարապետյանը, արձագանքելով Փաշինյանին, տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում՝ մասնակցելով զենքի գնման հետ կախված կարևոր հանդիպման ու անկարող էր հայ-ադրբեջանական սահմանային իրադրության մասին ինչ-որ բան զեկուցել վարչապետին: Ինչպես նկատում է Արշակ Կարապետյանը. «Այնտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի: Բացի դրանից, մենք ունեինք խնդիր զենքի գնման, որոշ տեսակների ներկրման դեպի Հայաստան, հիմնականում խոսքը հարվածային անօդաչու սարքերի մասին է: Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցելու մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին: Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, որը մնացել էր Պաշտպանության նախարարի տեղը՝ որպես այդ օրը նախարարի ֆունկցիաներ կատարող»:

Ի դեպ, զինվորական գործից հասկացողը յուրաքանչյուր ոք լավ գիտի, որ երկրի վարչապետն ու ՊՆ նախարարը հեռախոսակապով չեն խոսում սահմանային իրավիճակի մասին…

Ասուլիսից ժամեր անց Փաշինյանը TikTok սոցիալական ցանցում տարածեց իր այս հայտարարությունը՝ կից անելով հետևյալ գրառումը. «2021թ. նոյեմբերի 14-ին, առավոտյան ժամը 09:38 րոպեին, Արշակ Կարապետյանի զեկուցումը վարչապետ Փաշինյանին»:

Ուշագրավ է այն, որ ըստ Փաշինյանի, իբրև թե 2021 թ. նոյեմբերի 14-ի, առավոտյան ժամը 09:38 րոպեին է Արշակ Կարապետյանը զանգահարել իրեն ու զեկուցել սահմանային իրավիճակի մասին: Սակայն մեր ձեռքի տակ է ՀՀ Անվտանգության խորհրդի՝ այդ օրը տարածած հայտարարությունը, որում նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ տարածք եղել է նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ին:

Մեջբերենք հայտարարության այդ հատվածը. «Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»:

Այսինքն, թշնամու ներխուժումը եղել է ո՛չ թե առավոտյան ժամը 09:38-ին՝ ինչպես պնդում է Փաշինյանը, այլ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ին:

Անգամ ժամերի ճշգրիտ արձանագրումը վկայում է այն մասին, որ Փաշինյանը ցինիկաբար ստում է:

Սա ևս հերթական ապացույցն է նրա, որ Փաշինյանը խճճվել է սեփական ստերի արանքում:

Արամ Ավետիսյան