Թուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից
Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց տրամադրվածության մասին, թուրք պաշտոնյաները շարունակում են առաջ մղել իրենց պահանջները։
Բաքվում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։
Ըստ Ֆիդանի՝ այժմ եզակի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու, միևնույն ժամանակ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով նա կառուցողական մոտեցում է ակնկալել։
«Զանգեզուրի միջանցքին» Բաքվում անդրադարձել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինարի Յըլդըրըմը, ընդ որում, պահանջելով բացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները, Զանգեզուրի միջանցքը տալու եղանակով, Յըլդըրըմը նաև պնդել էր, թե պետք է փոփոխություններ իրականացնել Հայաստանի Սահմանադրության մեջ, հանել Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը։
Մեկ այլ թուրք պաշտոնյա՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը, տարեկան մեկ միլիոն տոննայից հասնելով մինչև 25 միլիոն տոննայի։
Մեկ օրում երեք բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով վկայում են, որ թուրքական իշխանությունները որևէ կերպ չեն փոխել իրենց մտադրությունները Հայաստանի հետ հարաբերությունների առումով և, օգտվելով փաշինյանական իշխանության անողնաշար բնույթից, շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել մեր երկրին, իսկ գործող վարչախումբը միայն կատարում է թուրքերի և ադրբեջանցիների պահանջները։
Աննա Մուրադյան
Աննա Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին