Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որի նկատմամբ դժգոհությունը կանադացիների շրջանում զգալի աճել է, խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարական տալու մասին:
Ինչպես նշում է BBC-ն, նա այս մասին ասել է Radio-Canada-ին տված հարցազրույցում:
«Ես ամեն օր մտածում եմ հեռանալու մասին: Սա խելահեղ աշխատանք է, որը ես անում եմ՝ կատարելով անձնական զոհաբերություններ: Իհարկե, դա չափազանց դժվար է: Երբեմն դա շատ դժվար է», - ասել է Թրյուդոն, որը պաշտոնավարում է 2015 թվականից:
52-ամյա Թրյուդոն ընդգծել է, որ ինքը քաղաքականություն է մտել «ոչ հանրաճանաչ լինելու, ոչ անձնական պատճառներով, այլ քանի որ ուզում է ծառայել և գիտի, որ ինչ-որ բան ունի առաջարկելու»:
Վերջին ամիսների հարցումները ցույց են տալիս, որ կանադացիներն աճող դժգոհություն են զգում Թրյուդոյի կառավարության նկատմամբ՝ հիասթափված լինելով այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանների մատչելիությունը և ապրուստի արժեքը: Կառավարող լիբերալները երկնիշ թվերով ետ են մնում հիմնական ընդդիմություն համարվող պահպանողականներից:
Կանադայի հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է անցկացվեն 2025 թվականին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին