Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է
24info.am-ի հարցերին պատասխանում է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը։
-Պարո՛ն Ասրյան, մամուլը գրում է, որ սույն թվականի մարտի 14-ին Մոսկվա քաղաքում Դուք կրկին հանդիպել եք ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական Ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։
–Այո՛, մամուլը ճիշտ է գրում։
-Ի՞նչ եք քննարկել Արշակ Կարապետյանի հետ։
–Արշակ Կարապետյանի հետ, բնականաբար, միշտ քննարկել և քննարկում ենք բացառապես Հայաստանի փրկությանը, պաշտպանությանը և հզորացմանն ուղղված հարցեր, այդ թվում նաև՝ «Համահայկական Ճակատ» շարժման գործունեությանը վերաբերող հարցեր։
-Ի դեպ՝ Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ նախաձեռնող խումբը ստեղծում է «Համահայկական Ճակատ» անունով կուսակցություն։ Այսինքն, շարժումը դառնում է կուսակցությո՞ւն։
–Իհարկե, ո՛չ։ Այդ հարցին Արշակ Կարապետյանը հստակ պատասխանել է, որ ոչ թե «Համահայկական Ճակատ» շարժումն է կուսակցություն դառնում, այլ նույն անունով հիմնադրվող կուսակցությունը նույնպես միանալու է «Համահայկական Ճակատ» շարժմանը։ Ավելին, հաշվի առնելով, որ «Համահայկական Ճակատ» շարժումն արդեն իսկ միջազգային ճանաչում ունեցող շարժում է, բազմաթիվ այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, անհատ մարդիկ հայտ են ներկայացրել՝ միանալու «Համահայկական Ճակատ» շարժմանը։
Ինձ համար շատ կարևոր է, թե Համահայկական անունը կրող շարժումն ով է ղեկավարում։ Ճանաչելով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին՝ միանշանակ ասում եմ, որ Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան