Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանի հետ չեն բանակցում, նրան ուղղակի ասում են, թե ինչ պիտի անի»։ Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Նախկին նախարարը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մշտապես ինչ-որ բան է պայմանավորվում ադրբեջանցիների հետ։ «Նախարարին զանգում ասում էին, թե պայմանավորվել են, սահմանին կրակոցներ չեն լինելու, երեկոյան դիպուկահարը խփում էր մեր զինվորին։ Հետևից հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»,- պատմել է Կարապետյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ անձնավորություն է, վախենում է անգամ համաներում հայտարարել։
Ըստ նախկին նախարարի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չի լուծել, սակայն մեղադրում է զինվորականներին։
Արշակ Կարապետյանը նկատում է, որ պատերազմի վտանգ կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանությունները ստախոսությամբ են զբաղված, չեն պատրաստվում պատերազմի, ինչպես և չեն պատրաստվել պատերազմից հետո այս երեք ու կես տարիներին։ «Խոսում է բանակցությունների մասին, նա կարո՞ղ է Ալիևի հետ բանակցել։ Իջավ տիկտոկի մակարդակի։ Չեմ ճանաչում որևէ երկրի ղեկավար, որ տիկտոկի մակարդակի իջնի»,- նշել է Արշակ Կարապետյանը։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշել է, թե գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան։ Նախկին նախարարը նկատել է, թե Փաշինյանն իր աթոռից երբեք չի հրաժարվելու, այդ աթոռը միակ բանն է, որ նրան թույլ է տալիս առավոտյան հանգիստ սուրճ խմել իր տանը։ Ա. Կարապետյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինելու: «Նիկոլին այլ ձևով են ճանապարհելու: Նա գիտի, եթե գնա արտահերթ ընտրությունների՝ ինքը չի հաղթելու, լավագույն դեպքում՝ կոալիցիոն կառավարություն է ստեղծվելու, որը չի կարողանալու կառավարել, այս վիճակում չի կարող կառավարել, ուր մնաց՝ կոալիցիոն կառավարության դեպքում»,- հայտարարել է Արշակ Կարապետյանը։
Նա նաև նշել է, թե ոչ ոք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ցանկանում ստորագրել, դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում։ «Եկեք մեզ դնենք հակառակորդի տեղը։ Դուք ուզում եք գրավեք Հայաստանի ինչ-որ տարածք, բայց շանս ունեք, որ Հայաստանն այդ տարածքը կտա։ Ինչո՞ւ զոհեք ձեր զինվորներին: Հիմա մեր գյուղերը տալիս են։ Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանը զավթել է 31 գյուղ։ Ոչ մի գյուղ չի զիջում Ադրբեջանը, քանի որ մեր ղեկավարը չի կարողանում պաշտպանական համակարգ ստեղծել»,- նշել է Արշակ Կարապետյանը։
Հարցին, թե ինչ աշխատանք պետք է տարվի ժողովրդի հետ, որ պարտված ուժին իշխանության չբերի, Կարապետյանը պատասխանում է՝ մեր ժողովուրդն այս իշխանություններին չի ընտրել, երկու անգամ էլ հրաժարվել է նախկին իշխանություններից, իսկ այսօր, իրավիճակ է փոխվում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին