ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին
Մինչ Հայաստանի արևմտամետներն ու գործող վարչախմբի սպասարկուները փորձում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցին խորհրդանշական, գրեթե պատմական, իրողություններ վերագրել, հենց Հյուսիս- ատլանտյան դաշինքն իր հայտարարութուններով և քայլերով ապացուցում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործընկերը ոչ թե Հայաստանն է, կամ նույնիսկ Վրաստանը, այլ՝ Ադրբեջանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին Բաքվում 3 հանդիպում է ունեցել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ու արձանագրել, որ Ադրբեջանը լավ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, իսկ ադրբեջանական բանակը թուրքական զինուժի օրինակով վերակազմակերպելու կապակցությամբ գովեստի խոսքեր շռայլել Զաքիր Հասանովին։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում և Վրաստանում Ստոլտենբերգը հանդիպելու է միայն երկրների վարչապետներին և նախագահներին։
Որևէ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ։ Համենայն դեպս հրապարակային պաշտոնական հայտարարության մեջ այդպիսի բան չի նշվում, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հատուկ նշվել էր:
Հարկ է նշել, որ նախագահների հետ հանդիպումն ընդամենը «պռոտոկոլային» և ձևական բնույթ է կրելու. Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական հանրապետություններ են և նախագահներն առանձնապես ազդեցություն չունեն։
Նման այցի ժամանակ այսպիսի տարբերակում դնելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պարզ և հասկանալի բացատրում է Հայաստանին և Վրաստանին, թե առաջիկայում ում է պատկերացնում որպես տարածաշրջանի առաջատար պետություն։
Հայաստանը, գտնվելով թշնամական երկու պետությունների հարևանությամբ, խնդիրներ հարուցելով Ռուսաստանի հետ այժմ էլ նման ապտակ է ստանում ՆԱՏՕ-ից։ Այս հանգամանքը պետք է չափազանց լուրջ մտորելու տեղիք տա հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին, գիտակցելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը։
Ադելինա Մարկոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին