Հայ ժողովուրդը կանգնած է նոր արհավիրքի առջև և պետք է անել քայլեր, պետությունը մասնատումից փրկելու համար. Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ոսկեպարի մասին։ Հայրենակիցներ, երկու օր առաջ ՀՀ ազգակործան պատուհասը հանդիպել է Ոսկեպարցիների հետ եվ իրեն յուրահատուկ ծամածռություններով ,մոլորեցնելու իր վարպետությամբ փորձել է տեղի բնակիչներին համոզել, որպեսզի նրանք կատարեն դավաճանական քայլեր, հրաժարվեն Հայաստանի հանրապետության տարածքից, որտեղ իրենք բնակվում են, որտեղ բնակվել են նրանց պապերը, հայրերը։ Ակնհայտ է ,որ քէպէական պարագլուխը շտապում է ու համարյա ոտք ու ձեռք ընկած խնդրում , աղաչում , պաղատում է, որպեսզի արագ, կարճատև ժամկետների ընթացքում ստանա գյուղացիների համաձայնությունը ։Գյուղացիների հետ զրույցներում չի էլ փորձում թաքցնել, որ դա միակողմանի զիջում է լինելու,զիջման դիմաց ոչինչ չի ստանալու մեր երկիրը։ Փորձենք քննարկել թեմայի մի կարևոր հանգույց ։
Եթե նույնիսկ այդ տարածքները հանձնվեն ադրբեջանին, ապա ինչպես է ադրբեջանական զինվորական կոնտինգենտը հայտնվելու այդ տարածքներում ?Փաստացի, կարելի է կանխատեսել ,որ քէպեական իշխանությունը ադրբեջանի տալու է ոչ միայն տարածքները, այլև դեպի այդ տարածքներ տանող ճանապարհները, որոնք զիջվելու են հանրապետության ոչ մի կերպ ,ոչ մի թեմայով, ոչ մի քարտեզով չվիճարկվող տարածքներից։
Ազգադավը փաստացի փորձում է հանձնել ոչ միայն վիճելի այսպես կոչված անկլավները, այլև փորձելու թ զիջել դեպի այդ անկլավները տանող բոլոր ճանապարհները։ Փաստացի մենք ունենք մի խաբեբա պաշտոնյա անձնավորություն' ով ադրբեջանին զիջելու է ամեն ինչ, եվ մի բան էլ հավելյալ։ Ադրբեջանին զիջվող տարածքներից զատ ,ռազմական զոնան թուրքական զորք լցնելու համար նա զիջելու է միջանցքներ։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հանրապետության և ադրբեջանի միջև նախկինում առկա ,այսպես կոչված անկլավների քանակը անցնում է 8-10-ից, ապա վստահ եղեք, որ ներկա իշխանությունը այդ տարածքների հետ ադրբեջանին հանձնվելիք միջանցքների միջոցով Տավուշի սահմանային գոտին դարձնում է մաղ եվ հիմքից ոչնչացնում ՀՀ հյուսիս արևելյան սահմանագիծը եվ պաշտպանական հանգույցները։ Նոր տարածքներ,նոր միջանցքներ հանձնողը լիակատար տիրապետող ռազմական ենթակառուցվածքների է վերածելու ադրբեջանական ռազմական ներկայությունը։ Կարծում եմ այս ամենը բավարար է հասկանալու, որ ազգակործան պատուհասը պետք է հրաժարական տա իշխանությունից, պետք է ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը ներկայացնի նոր մարդ, նոր թիմ,որոնք ի վիճակի կլինեն հասնելու արժանապատիվ խաղաղության։
Որպես վերջաբան,եթե նախկինում ՀՀ եվ ազերիները որպես միջնորդ կողմ ընդունում էին ՌԴ,ապա ներկայումս չկա այդ միջնորդի դեր ստանձնած որևէ կողմ։Այս պահին ՀՀ մնացել է առանց դաշնակից եվ հակառուսական քայլերի արդյունքում այլեւս չկա քիչ թէ շատ չեզոք միջնորդ կողմ ևս,ով կարող էր որոշակի հանդարտեցում բերեր սահմանազատման հարցերում։Հայ ժողովուրդը կանգնած է նոր արհավիրքի առջև եվ պետք է անել քայլեր,պետությունը մասնատումից փրկելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին