Փաշինյանի «փնթի» մանիպուլյացիաները
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում կրկին շարունակել է իր վտանգավոր մանիպուլացիաներն ու ահաբեկումները Տավուշի մարզի 4 գյուղերի վերադարձի հարցի քննարկման ժամանակ, կրկին պնդելով, որ Ադրբեջանի պահանջած այդ բոլոր գյուղերը հայկական չեն:
Փաշինյանը կրկին իր հետ խորհրդարան էր տարել ոսկեջրած քարտեզը՝ նշելով, թե Հայաստանի հանրապետության տարածքից ոչ մի սանտիմետր չեն հանձնում Ադրբեջանին։
Այն, որ Փաշինյանի և նրա կողմնակիցների այդ հայտարարությունները ընդամենը մանիպուլացիաներ են, թերևս որևէ մեկին ապացուցել չարժե։
Փաստն ակնհայտ է ու բոլորի համար էլ տեսանելի։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շարունակել է ընդդիմությանը վիրավորելով պնդել, թե տասնամյակներ շարունակ որևէ քայլ չի արվել այդ տարածքները յուրացնելու, հայկական դարձնելու համար։
Նշել է , թե Կիրանց-Բաղանիս ճանապարհի հատվածին խանութներ , հյուրատներ , ռեստորաներ չկան, այդ կերպ հիմնավոորելով, թե ի սկզբանե, դեռևս նախկին իշխանութունների օրոք , պարզ է եղել, որ այդ տարածքը հանձնելու են Ադրբեջանին։
Մինչդեռ 2005 թվականի կառավարության ընդունված որոշմամբ՝ միջպետական ճանապարհներին առնվազն 18 մետր և ավելի հեռավորության վրա է հնարավոր որևէ օբյեկտ կառուցել, ուստի , օրինակ, Կիրանց- Բաղանիս հատվածի ճանապարհը այնքան նեղ է ,որ հնարավոր չէ այդտեղ օրենքի տառը պահպանելով խանութ, կամ ռեստորան կառուցել, իսկ այդ հանգամանքը Փաշինյանն օգտագործում է նոր մանիպուլացիաներ անելով հանրությանը նախապատրաստել տարածքների հանձնման հարցում։
Նաիրա Իփակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին