Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Եղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար Ղազարյան
Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժումը պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը․ Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նախաձեռնող խմբի ղեկավարը Հայաստանում հայտնի քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանն է: Մեր տեղեկություններով, համագումարին կմասնակցեն հյուրեր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Համագումարն անցկացվելու է «Արմենիա Մարիոթի» ամենամեծ դահլիճում, ինչը վկայում է, որ այն չափազանց բազմամարդ կլինի: Հաշվի առնելով մասնակիցների ու կազմակերպիչների անձերը, համագումարում սպասվում են բավական սուր ելույթներ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը համագումարի աշխատանքներին կմիանա տեսակապով, կխոսի կուսակցության հիմնադրման շարժառիթների, նպատակների և գործունեության մասին։

Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ Արշակ Կարապետյանն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում մանրամասն բացատրել էր պատճառներն ու նպատակները, նշել, որ հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը, շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, ինչպես նաև քաղաքական պայքարի փուլ մտնելու շարժման պատրաստվածությունը հիմքեր են ստեղծում «Համահայկական ճակատ» անվամբ կուսակցություն ստեղծելու համար։

Միևնույն ժամանակ, պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե բուն «Համահայկական ճակատ» շարժումը այդպիսով չի վերածվելու զուտ կուսակցության, այլ պահպանելու է շարժման էությունը և գործունեությունը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունն ընդամենը միջոցներից մեկն է Հայաստանի գործող իշխանությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ հունով շարունակելու, նաև քաղաքական առաջիկա լուրջ պրոցեսներին մասնակցելու համար։

Ի վերջո, խորհրդարանական պետություն Հայաստանում, քաղաքական պայքարի թիվ 1 կարևորագույն գործիքը հենց կուսակցությունն է, անկախ նրանից, թե ինչ գաղափարների է դավանում, միայն կուսակցությամբ հնարավորություն կա պայքարել երկիրն ապականած գործող իշխանությունների դեմ։

«Համահայկական ճակատ» շարժմանը բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական միավորներ, անհատ անձինք են միացել, որոնք բնավ պարտավորված չեն լինելու ցրել իրենց կառույցները և մտնել նոր ստեղծվող կուսակցության մեջ, ընդհակառակը, «Համահայկական ճակատ» շարժումն ավելի է ամրապնդելու այդ գործընկեր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին։

Հոկտեմբերին հայտարարելով քաղաքական դաշտ մտնելու իր առաքելության մասին՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կոչին բազմաթիվ մարդիկ արձագանքեցին, շարժումը հաշված ամիսների ընթացքում մեծ հեղինակություն գրանցեց, իսկ գործող իշխանություններն այս շարժման մեջ տեսան իրենց գլխավոր հակառակորդներից մեկին, եթե ոչ՝ միակին, ինչին հետևեց իսկական կեղտոտ արշավն Արշակ Կարապետյանի դեմ։
Նիկոլ Փաշինյանը վերջերս փորձեց ստի և մանիպուլացիաների մեթոդով վարկաբեկել Արշակ Կարապետյանին, սակայն ստացվեց հակառակը. հենց ինքը վարկաբեկվեց։