Ռուսաստանն անցած գիշեր վերջին ժամանակների ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով Ուկրաինայի տարբեր շրջաններում վնասվել են արտադրական օբյեկտներ և էլեկտրաէներգիայի փոխանցման ու բաշխման համակարգեր։ Նախարարի խոսքով՝ սա վերջին ժամանակներում ամենախոշոր հարձակումն է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, որը գտնվում է Զապորոժիեում, հրետակոծության է ենթարկվել։
«Նպատակը ոչ թե պարզապես վնասելն է, այլ նախորդ տարվա նման կրկին փորձել լայնածավալ խափանել երկրի էներգետիկ համակարգը»,- ասել է նախարարը։ Ըստ Գալուշչենկոյի՝ հրետակոծության ժամանակ հոսանքազրկվել է նաև Զապորոժիեի ատոմակայանը մատակարարող էլեկտրահաղորդման գծերից մեկը։
Ուկրաինայի որոշ շրջաններում հոսանքազրկումներ են. Ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ հոլդինգը պնդում է, որ ընկերության ՋԷԿ-երը հրետակոծության են ենթարկվել, և դրանց սարքավորումները լրջորեն վնասվել են։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ անցած գիշեր քաղաքում 15 պայթյուն է տեղի ունեցել, հարձակումներն ուղղված են եղել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Խարկովի պոմպային ենթակայաններում հոսանքի կորստի պատճառով ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով երթուղիներում էլեկտրական տրանսպորտ չի գործի։
Ուկրաինայի Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը պնդում է, որ հրետակոծության պատճառով Զապորոժիեի ԱԷԿ-ը հայտնվել է հոսանքազրկման եզրին։ Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը հայտնել է նաև բարձրավոլտ երկու գործող գծերից մեկի աշխատանքի դադարեցման մասին։ Ընդգծվել է, որ ատոմակայանի անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը նույնպես հայտնել է հրետակոծության մասին։ Նրա խոսքով՝ գրոհի է ենթարկվել Կրիվոյ Ռոգի էներգետիկ ենթակառուցվածքը, քաղաքում մտցվել է էլեկտրաէներգիայի անջատումների արտակարգ ժամանակացույց։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին