Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

«Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, չափից դուրս բարի երեխա էր, կենդանասեր էր: Փոքրուց կենդանիներ է խնամել: Նայում էիր իր տարիքին, իր պահած կենդանիներին, ապշում էիր, թե ոնց է գլուխ հանում: Կատակով իրեն ասում էինք՝ Տիգրա՛ն ջան, քո համար ֆերմա ենք բացելու, էլ ուրիշ մասնագիտություն չես սովորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Տիգրանի մայրիկը:

Հավելում է՝ որդին շատ լսող երեխա էր, կյանքով լի: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց այնքան լավ երեխա էր, որ ուսուցիչները, դա հաշվի առնելով, մշտապես իրեն ընդառաջում էին: «Շատ հարգալից էր մեծերի նկատմամբ, բառի բուն իմաստով՝ չափված-ձևված երեխա էր: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, պարապում էր բռնցքամարտ, որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ»: Դպրոցն ավարտելուց մեկ ամիս անց՝ 2021 թ.-ի հուլիսի 23-ին, Տիգրանը զորակոչվում է Հայկական բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Վանաձորի ԴՈւՑ-ում, վեց ամիս հետո տեղափոխվել է Ջերմուկ: Պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհող ծնողի սրտում չի կարող տագնապ չլինել: Տիկին Լիլիթի հետ զրույցի ընթացքում տեղափոխվում ենք 44-օրյա պատերազմի օրեր: «Մասնագիտությամբ շտապօգնության բժշկուհի եմ:

44-օրյա պատերազմն սկսվելուց հետո մեզ բրիգադով ուղարկեցին Ստեփանակերտ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ բերելու: Տիգրանս ասում էր՝ մամա՛ ջան, չվախենաս, գնա, օգնի տղերքին: Տիգրանի մեջ հայրենասիրությունը, թասիբն այնքան շատ էր, որ իմանալով, թե ինչ վտանգների միջով կարող եմ անցնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել, համաձայն էր իմ՝ Արցախ մեկնելուն, որպեսզի տղաներին օգնեմ: Հպարտանում էի իրենով՝ Տիգրա՛ն ջան, քո մեջ որտեղի՞ց այսքան ուժ: Ամուր ոգու տեր էր»: Մայրիկն ասում է՝ որդին հոգեպես պատրաստ էր ծառայության մեկնելուն, բայց ինքը դա շատ հետո է վերլուծել ու հասկացել: «Արդեն ծառայելիս նամակներ է գրել նաև հորեղբոր տղային. «Ռա՛զ, որ հանկարծ մի բան լինի, նռնակը քաշելու եմ ու մտնեմ դրանց մեջ»: Ինքն իր խոսքին տեր եղավ: Շատ լավ է ծառայել թե՛ Վանաձորում, թե՛ Ջերմուկում. սա ինձ համար պարզ է դառնում, երբ հիմա կողքից ի մի եմ բերում իր ընկերների կարծիքները, նրանց հետ զրույցները, քանի որ ինձ հետ շատ չէր կիսվում բանակային կյանքի մասին»:

Ծառայության ամիսներին Տիգրանին առաջարկել են դիպուկահարի հմտություններ ձեռք բերել, բայց նա հրաժարվել է: «Ուզում էր իր ընկերների հետ մնալ, հատկապես Վազգենի: Իրենք նույն դասարանից էին, մտերիմ ընկերներ: Միասին նաև դիրքերում են եղել: Այդ օրը պետք է իջներ դիրքերից, բայց մերժել է, ասել՝ որտեղ իմ ընկերը, այնտեղ ես»: Մայրիկի ու որդու վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 11-ին: «Մեր զրույցների հիմնական թեման իրարով հետաքրքրվելն էր, թե ես ինձ ինչպես եմ զգում, իր մոտ ամեն բան կարգին է: Ուրիշ թեմաներ մեր զրույցներում չեն եղել: Փորձում էի իրեն շատ չզանգել՝ մտածելով, որ միգուցե հարմար չլինի, իրեն վատ դրության մեջ չդնեմ: Երբ զրուցում էինք, ասաց, որ դիրքերում տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, ներքևից ինչոր բաներ են վերցրել՝ նշելու համար, գումարը պետք է կիսեն իրար մեջ:

«Մա՛մ ջան, ցավդ տանեմ, կարո՞ղ ես ինձ գումար ուղարկել»: Բնականաբար, ասացի, որ կուղարկեմ: Գումարը պետք է ուղարկեի ամսի 16-ին, բայց այդ օրն այդպես չեկավ մեզ համար: Անձամբ ինձ հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 11-ին, բայց սեպտեմբերի 12ին պատերազմի սկսվելուց 20 րոպե առաջ զրուցել է քրոջ ամուսնու հետ: Իրենք շատ մտերիմ էին, եղբայրների պես, այնքան մտերիմ, որ հասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, կապ է հաստատել հենց նրա հետ: Երբ հետո նաև իր սոցիալական ցանցերի էջերին հասանելիություն ունեցանք, հասկացանք, որ մեր զինծառայողներն իմացել են, որ այդ օրը հարձակում է լինելու, իրենց այդ մասին չեն տեղեկացրել, բայց իրենք աժիոտաժից, կուտակումներից կանխատեսել են պատերազմի վտանգը»: Սեպտեմբերի 12-ին՝ պատերազմի մեկնարկից րոպեներ առաջ, Տիգրանը քրոջ ամուսնուն նամակների միջոցով ասել է, թե ինչ է կատարվում: «Նկարագրել է իրավիճակը, ասել, որ հեռախոսն անջատում է ու խնդրել. «Նորա՛յր, մամային չասես, տանը ոչ մեկին չասես, եթե ամեն ինչ լավ լինի, ես կապի դուրս կգամ ձեզ հետ, Աստծով»:

Սրանք իր վերջին բառերն են եղել, հետո հեռախոսն անջատել է: Րոպեներ անց սկսվել է պատերազմը, մենք այդպես էլ չկարողացանք իր հետ կապ հաստատել»: Տիգրանը պայթեցրել է իր ձեռքի նռնակը՝ գերի չընկնելու, նաև թշնամու զինվորներին ոչնչացնելու համար: Մայրիկն ասում է՝ երբ վերլուծում է որդու արարքը, հասկանում է, որ ամեն մեկը չէր կարող նույնը անել, գնալ գիտակցված մահվան: «Ինչ հզոր ուժ է ունեցել Տիգրանս: Իր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքն է զոհել, հետո մի մեդալ են տվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ: Որևէ մեդալ սփոփանք չի դառնալու, բայց պետությունը պետք է իր զինվորների սխրանքն ըստ արժանվույն գնահատի»:

Զրույցի ընթացքում նաև ցավով արձանագրում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և նրա հերոսների մասին մեր հանրությունն, ավաղ, այնքան քիչ բան գիտի, երբեմն անգամ տպավորություն է, թե շատերը չգիտեն, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի լուսադեմին Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Զոհվելուց օրեր անց Տիգրանի մարմինը մեր 95 զինծառայողի հետ փոխանցվել է հայկական կողմին: «Մեզ հետ կապ հաստատեցին, կանչեցին, առաջարկեցին նկարներով ճանաչել Տիգրանին, իր մարմինը Իջևանի դիահերձարանում էր: Զանգահարեցի, խնդրեցի ձեռք չտալ երեխայիս, մինչև ես հասնեմ իր մոտ: Նախքան բանակ գնալը դաջվածքներ էր արել, երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է արել, կատակելով արձագանքեց. «Մա՛մ ջան, որ հանկարծ մի բան լինի, ինձ դրանով կճանաչեք»»: Տիգրանը տան չորս երեխաներից մեկն է, երեք քրոջ եղբայրը:

«Շատ կապված էին իրար հետ: Այնքան լավ քեռի էր, սիրող, հոգատար: Թոռնիկներս փոքր են եղել, բայց ամեն ինչ հիշում են: Թոռնիկս գնում, նկարի մոտ մոմ է վառում, լաց լինում, շատ լավ հիշում է իր քեռուն: Միշտ իրեն ասում էի՝ Տիգրա՛ն ջան, այնքան լավ հայր ես լինելու: Այնքան տնարար էր, երբ առիթների ժամանակ իրեն գումար էին տալիս, տան համար ինչոր իրեր էր գնում, ես էլ ասում էի՝ դա քո գումարն է, քո համար մի բան գնիր, բայց ոչ, ամեն ինչ տան համար»: Տիկին Լիլիթն ասում է՝ սարսափելի ծանր է առանց որդու ապրելը: «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է: Անգամ մահն է երանելի դառնում, քան այսպես ապրելը: Ես ասել եմ՝ որ օրը գիտակցեցի ու ընդունեցի, որ Տիգրանը չկա, ես էլ չեմ լինի: Ապրում եմ այն մտքով, որ ինքն իմ կողքին է: Այդ միտքն է ինձ կյանք տալիս, որ շարունակում եմ մինչև հիմա գոյատևել: Իր ներկայությունը զգում եմ մեր օջախում: Ինձ հանգիստ եմ զգում տանը, չեմ ուզում տանից դուրս գալ, որովհետև ինձ թվում է, որ իրեն մենակ եմ թողնում, չեմ ուզում իրենից կտրվել»:

Հ. Գ. - Տիգրան Բաբիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարբի գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում