Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի ծնունդից 7 տարի, և նրա Ոսկեպար այցելությունից ամբողջ 56 տարի առաջ ֆանտաստ գրող Քլիֆորդ Սիմակը, գրել է «Գոբլինների ռեզերվացիա» վիպակը (Գոբլինը անճոռնի արտաքինով հեքիաթային գաճաճ կերպար է): Զարմանալի ճշգրտությամբ և պայծառատեսությամբ նա նկարագրել է այն ամենը, ինչ Փաշինյանը վերջերս ասել է Ոսկեպարում, պարբերաբար կրկնում է Կառավարության նիստերին, կամ Ազգային ժողովում իր ճամարտակությունների ժամանակ։
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա, և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես "խաղաղության" մասին բարի հեքիաթ։ Իսկ մեր երկրի խելամիտ քաղաքացիներին մնում է կարդալ և հետևություններ կատարել, թե ինչու է այսքանից հետո նա շարունակում մնալ իշխանության մեջ։
Տեքստ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե փոխանցեք նաև Ֆեյսբուքում ձեր ընկերներին։ Թարգմանությունը Եկատերինա Թաիրյանի։
++++++++++++++++++
Կիսա-էլֆ. «Գովազդում գրված էր, որ դուք կարող եք այստեղ ասպետական առաքելության մասնակցել», - ասաց Կիսա-Էլֆը քաղաքագլխին: ― Բայց դա չի բացատրում, թե դա ինչ է ներառում։ Կարո՞ղ եք պարզաբանել։
Քաղաքագլուխ. «Պարզ է», ուսերը թոթվեց քաղաքագլուխը՝ ցույց տալով դիմացի բլուրը: ― Այդ բլրի վրա թնդանոթով մի անճոռնի գաճաճ է նստած, որը պարբերաբար գնդակոծում է քաղաքը։ Դա է հիմնական խնդիրը»։
Կիսա-Էլֆ. «Ահ, հասկանում եմ: Այսպիսով, գաճաճին պետք է սպանել...»:
Քաղաքագլուխ. «Ի՞նչ: Ո՛չ։ բացականչեց քաղաքագլուխը, աչքերը չռած, ձեռքերը թափահարելով։ ― Մենք չե՛նք կարող սպանել նրան։ Եթե մենք դա անենք, միջազգային հանրությունը կասի, որ դա ցեղասպանություն է, իսկ մենք ռասիստ ենք»:
Կիսա-Էլֆ. «Ուրեմն ի՞նչ: Ինչ ուզում են, թող ասե~ն»։
Քաղաքագլուխ. «Ուրեմն զորք կուղարկեն այստեղ», - մռայլ ավարտեց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Հմմ», մտածեց Կիսա-Էլֆը: ― Ուրեմն, այս վնասատուն կրակում է քեզ վրա, իսկ դու միայն համբերում ես ու չե՞ս համարձակվում հակահարված տալ։
Քաղաքագլուխ. «Չենք համարձակվում»,- ձեռքերը տարածեց քաղաքագլուխը. «Հակառակ դեպքում մեզ ագրեսոր կկոչեն»։
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, իսկ եթե մենք չսպանենք գաճաճին, այլ քշե՞նք նրան»:
Քաղաքագլուխ. «Իր բլուրի՞ց. Անհնարին է. Այդ ժամանակ մեզ կկոչեն օկուպանտներ»։
Կիսա-Էլֆ. «Բռնե՞լ նրան և խլե՞լ թնդանոթը»:
Քաղաքագլուխ. «Զավթիչներ կասեն մեզ…».
Կիսա-Էլֆ. «Փակեք նրան իր զենքով... Լավ, լավ, մի պատասխանեք», - արագ ասաց Կիսա-Էլֆը, երբ քաղաքագլուխը սկսեց խոսել: Ես հասկանում եմ. Իսկապես, հետաքրքիր դեպք է։
Արքայադուստր. ― Ուրեմն, ի՞նչ եք ուզում մեզնից, անհամբեր հարցրեց արքայադուստրը։ «Մենք չենք կարող սպանել, զինաթափել, բռնել կամ քշել, ուրեմն ի՞նչ է մնում։ Վերադաստիարակե՞լ։ Դա մեր տիրույթում չէ»։
Քաղաքագլուխ. «Ոչ, իհարկե ոչ... Նման աշխատանքի համար մենք հոգեբան կկանչեինք: Բայց հետո միջազգային հանրությունը մեզ կմեղադրի հոգեբանական ճնշման մեջ»։
Թզուկ. «Եվ բնիկների ավանդույթները պղծելու համար», - ավելացրեց Թզուկը՝ հանդիսավոր գլխով անելով: «Թնդանոթով մարդկանց վրա կրակելը գաճաճների սուրբ գործն է»։
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- գոհացած բացականչեց քաղաքագլուխը: 'Դու ինձ հասկանում ես.'
Արքայադուստր. «Ուրեմն ի՞նչ է ձեզ պետք մեզանից»:
Քաղաքագլուխ. «Ծանրոց հասցնել»,- հառաչեց քաղաքագլուխը:
Արքայադուստր. «Գաճաճի՞ն»:
Քաղաքագլուխ. «Այո։ Այդ բլրի վրա սննդի պաշար չկա։ Մեկ ժամից գաճաճը սովի կմատնվի, զինադադար կհայտարարի, բանակցություններ կսկսի։ Նա դա անում է ամեն օր։ Պահանջում է ուտելիք, գինի, զենք, երբեմն՝ այլ բան... Հետո, երբ կշտանում է, հայտարարում է, որ խաղաղ բանակցությունները կանգ են առել և վերսկսում է կրակոցները։ Միջազգային հանրությունը շատ համակրում է նրան։ Կարծում է, որ նա սկզբունքային է»։
Կիսա-Էլֆ. «Եվ եթե հրաժարվեք նրան սնունդ և զենք տրամադրել...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն, որ…»
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, հասկացանք», - ձեռքը թափահարեց Կիսա-Էլֆը:
Քաղաքագլուխ. «...և զորք կուղարկեն», փնթփնթաց քաղաքագլուխը:
Կիսա-Էլֆ. «Լավ, լավ, բայց ինչո՞ւ մենք: Դուք կարող եք ուղարկել ինչ-որ մեկին ձեր ժողովրդից՝ ծանրոցը տանելու համար»։
Քաղաքագլուխ. «Մենք արդեն ուղարկել ենք: Ոչ ոք չի վերադարձել։
Կիսա-Էլֆ. «Ի՞նչ է, գաճաճը սպանե՞լ է բոլորին»:
Քաղաքագլուխ. «Նա պնդում է, որ չի արել այդպիսի բան»:
Կեսա-Էլֆ. «Ե՞վ...»
Քաղաքագլուխ. «Եվ միջազգային հանրությունը հավատում է նրան»:
Կեսա Էլֆ. «Եվ...»
Քաղաքագլուխ. «Հետո կասեն՝ մենք սադրիչներ ենք։ Տեսեք, նա`գաճաճը,հանդես է գալիս խաղաղ նախաձեռնությամբ, ցուցաբերում բարի կամք: Եվ եթե ինչ-որ բան այն չէ, ակնհայտ է, որ մենք մեղավոր ենք դուրս գալիս: Բայց դու... դե դու դրսից մարդ ես, կարող է քեզ չդիպչեն»:
Կիսա-Էլֆ. «Լավ», եզրափակեց Կիսա-Էլֆը: «Եթե մենք մի կողմ թողնենք բոլոր քաղաքական անհեթեթությունները, ապա ձեզ պետք է, որ մենք հաճախորդից ծանրոց վերցնենք և հասցնենք ստացողին, չէ՞։ Պարզապես սովորական փոստային առաքելություն: Մնացածը քո խնդիրն է։ Ճիշտ է՞'
Քաղաքագլուխ. «Ճիշտ այդպես»,- հաստատեց քաղաքագլուխը։ ― Դե ինչ, գործարքը կայացած է՞։
Կիսա-Էլֆ. «Համաձայն եմ», - գլխով արեց Կիսա-Էլֆը: Քաղաքագլուխը թեթևացած հառաչեց:
Արքայադուստր. «Կարո՞ղ եմ մի հարց տալ», ձեռքը բարձրացրեց Արքայադուստրը: «Դուք այնքան վախենում եք, որ միջազգային հանրությունը ձեզ անվանի ագրեսոր, միլիտարիստ կամ ավելի վատ բան, բայց ինչպե՞ս են ձեզ հիմա անվանում»:
Քաղաքագլուխ. «Կատարյալ ապուշներ»,- տխուր պատասխանեց քաղաքագլուխը։
(C) Clifford Simak «Goblin Reservation» 1968 թ