Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) վերլուծական կենտրոնը հրապարակել է Դրական խաղաղության զեկույցը (Positive Peace Report 2024), որում ներառված է 163 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Ըստ զեկույցի հեղինակների՝ դրական խաղաղության ամենամեծ բարելավումները տեղի են ունեցել
Ուզբեկստանում, Հայաստանում, Գամբիայում, Թայվանում և Իռլանդիայում:
Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 54-րդ տեղը՝ 2.826 միավորով: Մեր երկիրն իր ֆիրքը բարելավել է 16 կետով: Հայաստանը ներառվել է դրական խաղաղության բարձր վիճակում գտնվող երկրների ցանկում:
Տարածշրջանի երկրների շարքում Հայաստանը երկրորդն է՝ զիջելով Վրաստանին, որը 2.748 միավորով 49-րդ տեղում է:
Այնուհետև գալիս է Թուրքիան (91-րդ հորիզոնական, 3.295 միավոր, 28 կետով անկում), որին հաջորդում են ՌԴ-ն (93-րդ հորիզոնական, 3.319 միավոր, 12 կետով անկում), Ադրբեջանը (104-րդ հորիզոնական, 3.428 միավոր, 4 կետով վերելք), Իրանը (124-րդ հորիզոնական, 3.628 միավոր, 3 կետով անկում):
Խաղաղությունն ավելին է, քան զուտ բռնության բացակայությունը. Դրական խաղաղությունը նկարագրում է այն հարաբերությունները, ինստիտուտներն ու կառույցները, որոնք ստեղծում և պահպանում են խաղաղ հասարակություններ: Հետևաբար, դրական խաղաղությունը նկարագրում է մարդու համար օպտիմալ միջավայր ներուժը զարգացնելու համար: Օրինակ՝ դրական խաղաղության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներն ավելի դիմացկուն են, կապված են ամուր և բարգավաճող տնտեսությունների հետ, ավելի լավ արդյունքներ են գրանցում էկոլոգիայի ոլորտում, ունեն բարեկեցության և երջանկության ավելի բարձր մակարդակ, սոցիալական համախմբվածության ավելի ուժեղ միջոցներ, ավելի մեծ բավարարվածություն կենսամակարդակից:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան