Վոլգոգրադի գաղութում գտնվող պատանդներն ազատ են արձակվել
Ուժայինները ներխուժել են Վոլգոգրադի մարզի թիվ 19 ուղղիչ գաղութ, որտեղ բանտարկյալները պատանդ էին վերցրել մի քանի աշխատակցի․ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, հայտնում է RT ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հատուկջոկատայինների գրոհը տևել է կես ժամ: Գրոհի ժամանակ 23-ամյա տաջիկստանցի բանտարկյալ Նավրուզին փորձել է իրեն պայթեցնել մահապարտի ժիլետի օգնությամբ: Սակայն համակարգը չի աշխատել, և հատուկջոկատայինները հասցրել են նրան վերացնել։
Նշվում է, որ պատանդառուները եղել են չորս հոգի․ 2-ը՝ Ուզբեկստանի, 2-ը՝ Տաջիկստանի քաղաքացիներ։
Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, իսկ չորս բանտարկյալները վնասազերծվել են։
Հիշեցնենք, որ գաղութում չորս բանտարկյալ հարձակվել էր աշխատակիցների վրա՝ պատանդ վերցնելով նրանց։ Բանտարկյալները սպանել էին աշխատակիցներից մեկին։ Նրանք պահանջում էին պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան