Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում
Մամուլի տեսություն

Խնձորը կօգնի՞ հայտնաբերել իրական Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային ժամանակակից քաղաքակրթության ընթացքի վրա խնձորը շրջադարձային ազդեցություն է ունեցել՝ սկսած մեկնարկից: Հազիվ թե կարիք կա՝ մեր ընթերցողներին ներկայացնել Ադամի, Եվայի ու իմաստության ծառի պտղի՝ խնձորի հանրահայտ պատմությունը: Ոչ պակաս հանրահայտ է Նյուտոնի գլխին ընկած խնձորի ու ձգողականության տեսության հայտնագործման պատմությունը: Իսկ մեզ ավելի մոտ ժամանակներում Սթիվ Ջոբսն իր նորարարական տեխնոլոգիաների տարածման խորհրդանիշ ընտրեց կծած խնձորի պատկերը, որն ակնարկում է երկու նախորդ պատմությունները միաժամանակ, իսկ նրա ընկերությունն այդպես էլ անվանակոչվեց՝ «Խնձոր», հասկանալի է՝ անգլերեն տարբերակով:

Եվ ահա, խնձորը ներխուժեց նաև հայրենի արդի քաղաքական անցուդարձ: Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ի երեկոյան 71-ամյա մի քաղաքացի, տեսնելով, որ իրենց շենքի բակ է եկել Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով, մտել է տուն, վերցրել է սեղանին դրված խնձորն ու պատշգամբից այն նետել Փաշինյանի ու նրա թիկնազորքի ուղղությամբ:

Անհայտ է՝ նետած խնձորը դիպե՞լ է որևէ մեկին, թե՞ ոչ: Փոխարենը, առնվազն փաստաբան Ռոման Երիցյանի գրառումից հայտնի է, որ Փաշինյանն ու նրան ուղեկցողները մտածել են, թե իրենց վրա նռնակ են նետել ու անմիջապես պառկել են գետնին: Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ այդ օրվա գիշերը այդ շենքի բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի, քանի որ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մեքենան իր ամբողջ ուժով «թափվել» է տվյալ շենքի վրա՝ ցանկանալով պարզել, թե ո՞վ էր խնձոր նետողը: Դե, ի վերջո, պարզել են, բայց նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ անախորժություններ են պատճառել տվյալ շենքի խաղաղ բնակչությանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնձոր նետած Ալբերտ Առուստամյանի «ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն: Ալբերտ Առուստամյանին, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ:

Ապա հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎում պահվող տարեց տղամարդուն, սակայն նրանց այնտեղ հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Ի վերջո, պարզվել է, որ Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչը իրավաբաններն արդեն որակել են ծաղր իրավագիտության հանդեպ, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Սա աղմկահարույց դարձած եղելության, եթե կարելի է այդես ասել, մեխանիկական կողմն է: Բայց նախքան բովանդակային հարցադրումներին ու դիտարկումներին անցնելը մեկ անգամ ևս պետք է ընդգծենք, որ բռնության դրսևորումը, բնականաբար, անընդունելի է:

Հարկավ, լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին: Ու ասվածի մեջ ամենից վատն այն է, որ դա ամենևին կատակ չէ, ինչպես կարող է թվալ ընթերցողին: Եթե փաշինյանական իշխանավարումը այս տեմպերով շարունակվի, ապա շուտով կտեղեկանանք լուրերի, որ «Փաշինյանին թարս նայելու» համար մեղադրանք է առաջադրվել մի խումբ քաղաքացիների: Ու սա նույնպես կատակ չէ, ոչ էլ՝ սարկազմ: Ամեն ինչ դրան է գնում: Թոզփչոցի փիարով «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանը վերջին տարիներին արագացված տեմպերով վերածվել է հակադեմոկրատական «բոստանի»:

Ինչ վերաբերում է այս ամենի «գլխավոր մեղավորին»՝ Նիկոլ Փաշինյանին, ապա սոցցանցերում մարդիկ հույս են հայտնում, որ 9-րդ հարկից նետված խնձորը նրան միգուցե օգնի հայտնաբերել, ճանաչել իրական Հայաստանն ու Հայաստանում իր գործունեության նկատմամբ իրական վերաբերմունքը: Առանձնահատուկ դժվար հասկացողների համար կրկնում ենք՝ ցանկացած բռնություն անընդունելի և մերժելի է: Սակայն խոսքն այս դեպքում առանց չակերտների իրական Հայաստանը ճանաչելու, իրականությունն ընդունելու մասին է:

Փաշինյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ են իր ուղղությամբ հովանոց նետում, իրեն տեսնելիս խնձոր կամ ձեռքի տակ ընկած առաջին բանը նետում, ինչո՞ւ են իր զրահապատված ավտոշարասյանը անդադար «սիգնալներով» դիմավորում, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ քնում ու արթնանում իրենց հասցեագրված, մեղմ ասած, բացասական արտահայտություններով, ինչո՞ւ է իր իսկ սերմանած ատելությունը այսպես տոտալ շրջվել իր դեմ:

Փաշինյանը շատ է սիրում խոսել «իրական Հայաստանի» մասին: Այս բառակապակցության տակ նա նույնիսկ մի ամբողջ «տեսություն» է կազմել: Եթե փաշինյանական քարոզչական թաղանթն այդ արտահայտության վրայից վերցնենք, ապա կստացվի, որ նրա պատկերացրած «իրական Հայաստանը» ինքնիշխանությունից ու պետականությունից զուրկ, ազգային նկարագիրն ու արժեքներն ուրացած, ազգային ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ հանրույթով բնակեցված մի տարածք է, որի նիստուկացը, քնել-արթնանալը տնօրինում են Բաքուն և Անկարան:

Բայց իրական կամ՝ իսկական Հայաստանում ապրողները, համենայն դեպս՝ շատերը համաձայն չեն, որ իրենք ընդամենը կենսաբանական էակ լինելու համար են ապրում:

Ի դեպ, նրա ուղղությամբ նետվող իրերի մասին: Չնայած ամեն ինչին, չենք մտաբերում որևէ դեպք, որ նախկինում պետության ղեկավարներից մեկնումեկի ուղղությամբ որևէ մեկը որևէ առարկա նետած լիներ: Սա՝ այն դեպքում, երբ այդ նախկին ղեկավարները հանրային վայրերում հայտնվում էին Փաշինյանի ունեցածից տասնապատիկ պակաս թիկնապահներով: Խնդիրն այն է, որ ինչքան էլ հասարակության մի որոշակի մասը չընդուներ, դեմ լիներ, բացասաբար վերաբերվեր, թեկուզ «տանել չկարողանար» երկրի ղեկավարներին, այդուամենայնիվ, կար որոշակի հարգանք պետության ինստիտուտների նկատմամբ: Փաշինյանը հիմա ոտնատակ է տվել, անլրջացրել է նաև այդ ինստիտուտները՝ դրանց նկատմամբ հարգանքը հասցնելով նվազագույնի, եթե ոչ զրոյի: Ու պատահական չէ հենց իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն «դրսում», այլև «ներսում»:

Ու երևի թե բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե նա վերջապես ընկալի, որ իրական Հայաստանը Ֆեյսբուքը չէ, Տիկ-տոկը չէ, Ինստագրամը չէ, իրեն զեկուցվող վիճակը չէ, այլ այս հողի վրա ապրող մարդկանց իրական վերաբերմունքն է իր պաշտոնավարման հետևանքով եղած ու սպասվող աղետների հանդեպ՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հայաթափում, ամբողջ Հայաստանի գոյութենական սպառնալիք, անընդհատ զիջումներ, պարտվողականություն և այլն, և այլն:

Պետք է, ի վերջո, առերեսվել սեփական գործունեության անխուսափելի հետևանքների հետ: Եվ նորից՝ բոլորի համար լավ կլինի, եթե դա տեղի ունենա առերեսվողի հոժար կամքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում