Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:
Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։
Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն ՀՀ դրամ է։
Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։ Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...