Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում աշնանը մոլեգնող «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից հետո Vibrio vulnificus անվամբ մահաբեր մանրէով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Արդեն մահացել է 13 մարդ:
Այս մասին հաղորդում է նահանգի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ֆլորիդայում փոթորիկներից առաջացած տաք հեղեղաջրերը հիանալի միջավայր են դարձել բազմազան վտանգավոր մանրէների բազմացման համար:
Ֆլորիդայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նահանգում Vibrio vulnificus մանրէով վարակվել է առնվազն 74 մարդ:
Գերատեսչության համաձայն՝ Vibrio vulnificus մանրէով վարակը տարածվում է հում ծովամթերք օգտագործելու կամ բաց վերքերով ծովի ջրի հետ շփվելու միջոցով։ Այն առավել ազդում է թույլ իմունիտետ ունեցող, լյարդի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց վրա: Նշաններն են՝ մարմի բարձր ջերմություն, դող, արյան ցածր ճնշում:




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան