Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երկու տարի առաջ «ՀայաՔվեն» մեկնարկեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ամրապնդելու ՀՀ Սահմանադրությունը ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Հայտնի է ամբողջ մարտ ամսվա եղանակային կանխատեսումը Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը. «ՀայաՔվե» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Փրկության յոթ կետերը․ Մհեր Ավետիսյան Զելենսկին կմեկնի Սաուդյան Արաբիա Սիրիայում 2 հայ է զոհվել Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է, կան զոհեր 2024 թվականին բանակում 40 զինվոր է կյանքից զրկվել. թվեր «ՀայաՔվեի» կրթական հարթակը` Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիան, դիմավորեց երրորդ սերնդի ունկնդիրներին Վարչախումբը տապալել է մեր անվտանգության ապահովումը․ Դավիթ Սարգսյան
Երկու տարի առաջ «ՀայաՔվեն» մեկնարկեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ամրապնդելու ՀՀ ՍահմանադրությունըԳույքահարկը բարձրացնելու որոշման հիմքը փտած է. Հրայր Կամենդատյան Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ» Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը». «Փաստ» Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Եղեգնաձորի մասնաճյուղը «Քայլիստները հիանում են նրանով, որ Նիկոլին չեն հայհոյել, «սյունյաց ողջույններ» չեն տվել, մինչդեռ քաղաքի կենտրոնը պարալիզացրել էին, մասովկաների միջոցով էին դիմավորում նրան, սա՞ են համարում ջերմ ընդունելություն». «Փաստ» «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ. «Փաստ» Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ» Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին. «Փաստ» Բադալյան եղբայրների բիզնեսներից չորսը 1000 խոշոր հարկատուների ցանկում են. «Փաստ» Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարը. «Փաստ» «Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ». Արշակ Կարապետյանը՝ Իլհամ Ալիևին. «Փաստ» Ինչի՞ հաշվին է Հայաստանը դարձել առաջատար ծաղիկ մատակարարողներից մեկը Ռուսաստանի համար. «Փաստ» ԶՊՄԿ աջակցությամբ տարեկան շուրջ 150 երեխա անվճար թերապիա է ստանում Սորս տնակում Տոնական մթնոլորտ ու գարնանային տրամադրություն՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ումԽոշոր վթար, բախվել են «Mazda 6» ու «Nissan Murano», վիրավnրներ կան․ Shamshyan ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Իշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունԺողովրդավարությունը նախևառաջ պատասխանատվություն է․ Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել

Թմրանյութի օգտագործումը Հայաստանում մտահոգիչ չափերի է հասել: Իրավապահները երբեմն ինչ-որ բացահայտումներ անում են, բայց իրենք էլ արձանագրում են, որ թմրանյութերի իրացման և օգտագործման ծավալները գնալով աճում են։ Սոցիալական ցանցերով, հատկապես Տելեգրամով տարածվող թմրանյութերի դեմ իշխանությունները գործուն մեթոդներ չեն կարողանում կիրառել։

Ինչպես ցանկացած այլ արատավոր դեպքում, թմրանյութերի տարածման թիվ մեկ մեղավորը ՀՀ իշխանությունն է։ Մի կողմից իրավապահները, իրական հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն, զբաղված են իշխող ռեժիմի գոյությունը պահպանելով, մյուս կողմից՝ իշխանավորներից շատերն էլ թաթախված են թմրանյութերի մեջ։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ են այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի հակումների մասին։ Ընդհուպ, ՔՊ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ պատգամավորին Փաշինյանն անձամբ էր հրահանգել թեսթ հանձնել։

Հայաստանում տարեցտարի աճում է թե՛ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և թե՛ թմրանյութեր գործածող անձանց թիվը։ Պաշտոնական տվյալներով՝ եթե 2018-ին գրանցվել էր 877 դեպք, ապա 2023-ին այդ հանցագործությունների թիվը հնգապատկվել է՝ անցնելով 5000-ից։ Հայաստանում հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձ, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերով, և պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։ «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»,- փաստում է զինդատախազությունը։

Այս ֆոնին կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման կամավոր թեստավորման մեխանիզմ ներդնել։ Թեպետ ավելի ճիշտ կլիներ սկսել պաշտոնյաներից, և բնավ էլ ոչ կամավոր, այլ պարտադիր թեսթավորում իրականացնել։ 

Ամելի Վարդանյան