ԶՊՄԿ աջակցությամբ տարեկան շուրջ 150 երեխա անվճար թերապիա է ստանում Սորս տնակում
11 տարի շարունակ «ՍՈՐՍ» զարգացման կենտրոնն օգնել ու աջակցություն է ցուցաբերել հարյուրավոր ընտանիքների, որտեղ ապրում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Մարինա Պարազյանը, ով կենտրոնի տնօրենն է, նաև՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի մայր, ինքն ու ևս մի քանի ծնող, ստեղծելով կենտրոնը, հանձն են առել բարելավել իրենց երեխաների միջավայրն ու այդկերպ օգնել նման իրավիճակում գտնվող ծնողներին և երեխաներին դարձնել սոցիումի լիարժեք անդամ:
«Ծնողական խմբով ենք աշխատանքներ նախատեսել և սկսել ենք տարբեր ծրագրերից, որտեղ արդեն 10 տարի է՝ ունենք աջակցություն ԶՊՄԿ-ից և բարեգործական հիմնադրամի կողմից: Մենք՝ որպես ծնող, ունեցել ենք տարբեր փորձառություններ և եկել ենք եզրակացության, որ Հայաստանում շատ անհրաժեշտ է միջազգային փորձի օրինակով հիմնել մեկ կենտրոն, որտեղ երեխաները անընդմեջ կսպասարկվեն ամբողջ տարին»,- ասաց կենտրոնի տնօրենը:
ԶՊՄԿ-ի երկարատև և կայուն աջակցությամբ վերջին գրեթե 9 տարիներին կենտրոնը կարողանում է աջակցել տարեկան 150 երեխայի՝ մեկտեղելով ավելի քան 8 տեսակ թերապիաներ:
Մանրամասները` 24News-ի ռեպորտաժում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է