Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու
Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»Հերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ Կարապետյան2028-ից կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ այն այլևս նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չի լինի. ՓաշինյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Արևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք ՉալաբյանԳլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՄուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀՀօգուտ Արտաշատ համայնքի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի

Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բեմականացված այց էր կատարել Գյումրի՝ իր առաջադրած քպական թեկնածուին սատարելու նպատակով: Ու, ինչպես արդեն հայտնի է, վերստին խոսեց... «նախկինների թալանի», իբր այդ «թալանը» հատիկ առ հատիկ հետ բերելու մասին՝ «բրաբուս առ բրաբուս», «յաշիկ առ յաշիկ»... Մի խոսքով, ստացվեց տիպիկ փաշինյանական քարոզչական «ճաշիկ»:

Հարցն այն չէ, որ իր իսկ 7 տարվա ավերակիչ ու աղետային կառավարումից հետո վերստին 2018-ի և անգամ դրանից առաջվա «հին Փաշինյանի» բառամթերքին անցնելը հիմա շատ ավելի փուչ ու նույնիսկ ինքնածաղրանքի պես է հնչում: Չնայած, դա իսկապես էլ նման է Փաշինյանի կողմից ինքն իրեն «պարոդիա» անելու: Ավելին, հարցն այն չէ անգամ, որ նրա այդ հայտարարությունները գործնականում բովանդակազուրկ են: Բուն հարցն այն է, որ ամենից առաջ ինքը՝ Փաշինյանը, և ապա՝ իր գլխավորած իշխանությունը, 7 տարի շարունակ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ եռապատկված ջանքերով ամեն ինչ արել են, որպեսզի իրենց այլևս ոչ մի խոսքին ոչ մի նորմալ մարդ երբեք ու ոչ մի դեպքում չնչին չափով անգամ չհավատա:

Ու ահա, 7 տարվա աղետային իշխանավարումից, բոլոր հնարավոր ուղղություններով ամեն ինչ տապալելուց, Արցախն ուրանալուց, երկիրը անվտանգային լրջագույն սպառնալիքների տակ դնելուց, հազարավոր զինվորների մահվան մատնելուց, կոռուպցիայի ու պետական միջոցների անընկալելի մսխումներից հետո Փաշինյանը նորից հիշել է 2018-ի իր «թավշահեղափոխական» ելույթները, կաղապարները, «թալանը», «նախկինները» ու այդպես շարունակ...

Այսինքն, Փաշինյանը պարզորոշ ցույց է տալիս, որ ինքը բացարձակապես ոչ մի բան չունի առաջարկելու: Այնքան ոչինչ չունի, որ ստիպված է իր իսկ հնամաշ, ինչպես ասում են՝ «խազ ընկած» ձայնասկավառակները կրկին ու կրկին պտտել: Իսկ երբ «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ, բոլորին է պարզ դառնում, որ այն պետք է փոխել, այս դեպքում՝ ձայնարկիչով հանդերձ:

Բավական էր հպանցիկ հայացք նետել սոցցանցային արձագանքներին՝ համոզվելու համար, որ հանրությունը՝ թե՛ Գյումրիում, թե՛ առհասարակ հանրապետությունում, առավելապես համարժեք է գնահատել Փաշինյանի այդ դրսևորումը: Արձագանքների մեծամասնությունը վկայում է, որ մարդիկ ձանձրացել են Փաշինյանի ստերից ու նաև՝ «կտերից»:

Մյուս կողմից՝ բացահայտից էլ բացահայտ էր, որ Փաշինյանը Գյումրի էր այցելել երկրի երկրորդ քաղաքում նախատեսված ընտրությունների հետ կապված: Ըստ երևույթին, Փաշինյանն այս այցը կազմակերպել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը խորապես թքած ունի օրենքի և օրինականության վրա: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզչությամբ: Սա այն դեպքում, որ Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկելու է միայն... մարտի 15-ից:

Սա ընտրական արդար մրցակցության սկզբունքի ևս մեկ կոպտագույն ու խայտառակ ոտնահարում է, վարչական ռեսուրսի ճչացող չարաշահում, այսինքն, այնպիսի գործողությունների դրսևորում, որոնց մասին «ընդդիմադիր աշխատած» տարիներին անդադար աղմկում էր նույն Փաշինյանը:

Դա, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաև որպես իրենց դիրքերի ակնհայտ թուլության խոստովանություն: Այսինքն, հրաշալի հասկանալով, որ Գյումրիում (թեպետ, ինչու միայն Գյումրիում) Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության դիրքերն ու գործերն այն աստիճանի անմխիթար են, վարչապետի պաշտոն զբաղեցնողն անձամբ է եկել «գործին խառնվելու»: Այն էլ պարզվեց, որ գյումրեցիներին ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ մի բան չունի ասելու, վերը նշված ու բոլորին ձանձրացրած, գյումրեցիների ասած՝ «նադայել էրած» «երգերից» բացի:

Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:

Ու հարցն արդեն միայն առանձին վերցրած Գյումրիում կամ Փարաքարում ընտրությունները չեն, այլ հանրային տիրապետող տրամադրություններն ու ընկալումները, որոնցից հիմնականն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, նրանց հայտարարություններն այլևս չեն ընդունվում: Տարիներ շարունակ Փաշինյանի ու նրա իշխանության շրջանառած «կտերն» ու «ստերը» այլևս գերազանցապես հեգնանք ու քմծիծաղ են հարուցում, եթե չխոսենք այլ արտահայտությունների մասին:

Ու հատկապես, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ թալանված «բրաբուսներ» վերադարձնելու մասին, շատերն են արդեն հակադարձում նրան, թե՝ դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին, ձեր «բրաբուսները» մեզ պետք չեն, հնամաշ «ռենջ-ռովերներն» էլ՝ հետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում