Հայ օլիմպիականները՝ Պեկին-2022-ի բացման արարողությանը
Պեկինում այսօր մեկնարկել են 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերը: Հայաստանի դրոշակակիրներն են եղել գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Պեկինի ազգային մարզադաշտում:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում:
Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: