ՊՍԺ-ի ֆանատները բոյկոտում են թիմին՝ աստղերից պահանջելով մոտիվացված խաղ
ՊՍԺ-ի ֆանատները բոյկոտել են «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսը՝ դժգոհելով թիմի արդյունքներից եւ ֆուտբոլիստների վերաբերմունքից ֆուտբոլի նկատմամբ։
ՊՍԺ-ն «Ռենին» հաղթել է ավելացված ժամանակում ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խփած գոլի շնորհիվ՝ 1։0։
«Մենք այլեւս չենք աջակցում ակումբի ընտրած ռազմավարությունը։ Այս ակումբը հավաքում է աստղերի՝ չմտածելով մարզական հետեւանքների մասին։
Տպավորություն է, որ թիմը մրցաշրջանը սկսում է փետրվարին՝ անտեսելով ազգային տիտղոսները։ Մենք այլեւս չենք ընդունում այս ակումբը, մեր համբերությունը սպառվել է։
Մենք միշտ աջակցել ենք թիմին՝ չնայած մեծ հիասթափություններին։ Հիմա մենք ահազանգում ենք, մարզիչներն ու խաղացողները պետք է արձագանքեն, այլապես ապագայում էլ կբախվենք մեծ հիասթափությունների։ Հարգե՛ք մեզ, հարգե՛ք ակումբի գույները»,- նշվում է ՊՍԺ-ի ֆանատների խմբերի հայտարարությունում։
ՊՍԺ-ն դուրս է մնացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակիչում չհաղթահարելով «Նիցայի» արգելքը։