Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Նեթանյահուին ասել եմ, որ Իրանին հարվածելը շատ անտեղի կլինի, քանի որ գործարքը մոտ է. ԹրամփՄեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասին
Միջազգային

Այս ցեղում ամուսնու մահվանից հետո կինը պարտավոր է մեկ շաբաթ անընդմեջ սեռական հարաբերություններ ունենալ մահացածի եղբոր հետ. ինչո՞ւ

Ֆրաֆրա․ այսպես է կոչվում հերթական տարօրինակ ավանդույթներով աֆրիկյան ցեղը, որում ամուսնու մահվանից հետո կինը պարտավոր է մեկ շաբաթ անընդմեջ սեռական հարաբերություններ ունենալ մահացածի եղբոր հետ։ Ինչո՞ւ։ Պատասխանն իրոք որ անսպասելի է։

Ֆրաֆրա ցեղը, որ համարվում է աֆրիկյան ամենահայտնի ցեղերից մեկը, ունի իր ընտանեկան ավանդույթները։ Այստեղ ընտանիք ասելով նկատի ունեն ոչ միայն տան անդամներին, այլ նաև բոլոր հնարավոր հարազատներին ու բարեկամներին, ովքեր կարող են չապրել նույն տանիքի տակ, բայց մնան ընտանիքի անդամ, ու նրանց կարծիքը չափազանց կարևորվի բոլորի համար։

Այս ցեղում հաճախ է պատահում, որ յուրաքանչյուր ընտանիք, բացի իր ընդունված աստվածներից, տան պատին է ամրացնում նաև ցեղի ավագ մահացածների պատկերները ու նրանց աստծո պես պաշտում, քանի որ ցեղում ընդունված է, որ մահացածներն ավելի մեծ ուժ ունեն, քան ողջ մարդիկ, ու նրանք կարող են օրհնել ընտանիքն ու ընտանիքի անդամներին։

Եթե որևէ ընտանիքում սրբապատկերներ չկան, ապա այդ ընտանիք չի ցանկանա գնալ ցեղի որևէ աղջիկ, քանի որ կմտածի, որ ընտանիքն իր հովանավորը չունի։

Հետաքրքիր մի ավանդույթ ևս։ Ցեղում ընդունված է, որ մահացածի գերեզմանին չի կարելի առհասարակ այցելել, հատկապես այն մարդիկ չպետք է նման բան անեն, ովքեր չափազանց կապված են եղել մահացածի հետ։ Սա արվում է նրա համար, որ հանկարծ մահացածի հոգին ողջերին ևս իր հետ չտանի այն աշխարհ, քանի որ ցեղում հավատում են, որ մահացածի հոգին, եթե կարոտի իր մտերիմներին, կարող է նման բան անել։

Ամենատարօրինակ ավանդույթը, սակայն, թերևս այն է, որ այստեղ ընդունված է, որ մահացած տղամարդու կինը մեկ շաբաթ շարունակ պետք է սեռական հարաբերություններ ունենա մահացածի եղբոր հետ։ Եթե մահացածը հարազատ եղբայր չունի, ապա նա կարող է անկողին կիսել նրա ամենամոտ հարազատի հետ, ով դեմ չէ «այդպիսի բեռ» վերցնել իր ուսերին։ Ինչո՞ւ է նման բան արվում։

Բանն այն է, որ ցեղում հավատում են, որ մահանալուց հետո տղամարդու հոգին չի լքում դեռ մեր աշխարհը։ Մահվան առաջին օրերը սեղան նստելիս մահացածի համար ևս հաց են դնում։ Մի քանի օր անց արդեն, եթե կինը որոշում է կայացրել, որ պետք է նոր կյանք սկսի, ապա պարտավոր է անցնել մաքրման հատուկ արարողակարգի միջով։

Մաքրման արարողակարգը ենթադրում է, որ կինը պետք է սեռական կապ ունի տղամարդու ամենամոտ եղբոր կամ հարազատի հետ։ Ըստ ընդունված ավանդույթի՝ դրա միջոցով կնոջ մարմինն ամբողջովին մաքրվում է իր ամուսնու թողած հետքերից, և նա արդեն կարող է նոր կյանք սկսել ու ամուսնանալ ուրիշի հետ, եթե կամենա։

Մեկ շաբաթ շարունակ սեռական հարաբերություն ունենալուց հետո արդեն կինն իրեն համարում է ազատ, սակայն այն կանայք, ովքեր հրաժարվում են այդ արարողությունից, պարզապես զրկվում են ազատությունից այնքան ժամանակ, մինչև որ արարողությանը մասնակից չլինեն։

Ցեղում սա ամոթալի չեն համարում և վստահեցնում են, որ հենց այս արարողությունն է շատ կանանց մարմինը մաքրում չար ոգիների ազդեցությունից։