Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԷջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՄիացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկըՄոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծԿատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմԹրամփը պետք է հիշի, որ ամենավատը Երրորդ համաշխարհային պատերազմն է․ ՄեդվեդևՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունըՏասնյակ հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ ՓաշինյանԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից կաշառքի գործով ձերբակալություններ են լինում. «Ժողովուրդ»
Տնտեսություն

Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային  խորհրդակցություն՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար: «Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք,  կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:

Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Ներկայումս այդ ուղղությամբ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ են իրականացվում: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա  ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում  նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:

Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի  ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: