Թրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված նոր օրենքը կսահմանափակի էժան չինական վահանակների մատակարարումը Միացյալ Նահանգներ։ Խոսքը վերաբերում է հարկային արտոնությունների սահմանափակմանը այն էներգիայի համար, որը արտադրվում է չինական սարքավորումներով։
Ըստ այս փաստաթղթի՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ծրագրերը պետական սուբսիդիաներ ստանալու համար չպետք է որևէ կերպ կապված լինեն Չինաստանի կամ այլ «անհանգստություն առաջացնող» օտարերկրյա սուբյեկտների հետ։ Ներմուծված նյութերի կամ բաղադրիչների օգտագործումը կամ Չինաստանի հետ կապված սեփականության իրավունքի առկայությունը կարող է բավարար լինել՝ խոչընդոտելու ծրագրերի մշակողներին պետական արտոնություններ ստանալու համար։
Վերականգնվող էներգետիկայի կողմնակիցները պնդում են, որ պահանջները այնքան խիստ են, որ, ամենայն հավանականությամբ, դրանք վճռորոշ դեր կխաղային ԱՄՆ-ի կախվածությունը չինական արևային սարքավորումներից և մարտկոցներից սահմանափակելու գործում, եթե ԱՄՆ-ում արդեն տեղի ունեցած լիներ էներգետիկ անցում, գրում է Bloomberg-ը։
Ներկայում ԱՄՆ-ում արևային մարտկոցների արտադրության գործարանների կառուցման նոր բում է տեղի ունենում՝ պայմանավորված Բայդենի կլիմայական նախաձեռնություններով։ Սակայն նոր վահանակների մատակարարումը ԱՄՆ, առավել ևս այլ սարքավորումների, չի հասցնում բավարարել ներքին պահանջարկը։ Հետևաբար, նոր օրենքը դժվար կլինի կատարել. այն կարող է դառնալ «մաքուր» էներգիայի մշակողների համար զսպող գործոն, նշում է հրատարակությունը։
Ըստ երևույթին, նոր օրենքը Թրամփի վարչակազմին թույլ կտա միաժամանակ լուծել երկու խնդիր։
Նախ, այն արդյունավետորեն կնվազեցնի չինական վահանակների ներմուծումը երկիր, և երկրորդ՝ կսահմանափակի ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների զարգացումը՝ ի նպաստ հանածո վառելիքի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...