Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականին, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք․ Սերժ ՍարգսյանՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԷջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՄիացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկըՄոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծԿատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմԹրամփը պետք է հիշի, որ ամենավատը Երրորդ համաշխարհային պատերազմն է․ ՄեդվեդևՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունըՏասնյակ հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։

Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։

Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև,-ասել է նա: – Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»:

Պետնախարարը նկատել է, որ չնայած ճգնաժամի ու շրջափակման դժվարություններին` այն նաև ցույց է տվել, որ Արցախում մարդիկ պատրաստ են պայքարի և անտարբեր չեն. «Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ունենք: Երբ կա հավատ, մարդիկ պատրաստ են դիմանալ ամեն ինչի: Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին։ Այդ առումով մենք պետք է հասկանանք, որ այս միասնությունը, որը դրսևորվեց այս օրերին, մեր հաջողությունն է, և մենք պետք է կարողանանք դա պահպանել»։