Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթովՀայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականին, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք․ Սերժ ՍարգսյանՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԷջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՄիացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկըՄոպեդները պետք է պարտադիր ապահովագրվեն․ նախագիծԿատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները գերազանցել են 1,2 միլիոնը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱլո՛, կառավարությո՛ւն, սուտի «բնապահպաններ», կա՞ք. Բաքուն շարունակում է բնապահպանական «գրոհը» Հայաստանի դեմԹրամփը պետք է հիշի, որ ամենավատը Երրորդ համաշխարհային պատերազմն է․ ՄեդվեդևՓաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունըՏասնյակ հասցեներում լույս չի լինիՈ՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
Տնտեսություն

Ավստրալիան լայն թափով զարգացնում է արևային էներգետիկան

2023 թվականին Ավստրալիայում էլեկտրաէներգիայի ամենախոշոր աղբյուրը կդառնան արևային վահանակները։

Ավստրալիական «Սանվիզ» ընկերության զեկույցի համաձայն 2023 թվականին երկրում փակվելու է խոշորագույն «Լիդըլ» աշխային էլեկտրակայանը, որը գտնվում է նոր Հարավային Ուելս նահանգի Հանթեր հարթավայրում։ Դրանից հետո արևային էներգիայի հաշվին էլեկտրականության գեներացիան էներգիայի հիմնական աղբյուրն է դառնալու երկրում, ընդ որում ավստրալիական իշխանությունները բնակիչներին հորդորել են խուճապի չմատնվել, քանի որ պետությունն ի սկզբանե նախատեսել է նման զարգացում և զարկ է տվել արևային էլեկտրաէներգիայի վահանակների և մարտկոցների տեղադրմանը։

Ներկայումս Ավստրալիայում հաստատված գեներացնող հզորությունը արևային վահանակների գերազանցում է 20 հազար մեգավատը։ Ընդամենը երկրում տեղադրված է 3,4 միլիոն արևային վահանակ և ամեն տարի դրանց թիվն ավելանում է միջինը 300 հազարով։

Ի տարբերություն Եվրոպայի և այլ մայրցամաքների, որտեղ ստիպված էին էներգիայի նոր աղբյուրներ փնտրել ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանից արդյունահանվող վառելիքից հրաժարվելու հանգամանքի հետ, Ավստրալիան շատ ավելի վաղ է հասկացել, թե որն է իր շահը, ուստի և, տիրապետելով ահռելի տարածքների, ինչպես նաև անապատային հատվածների, որտեղ կարելի է արևային էներգիա գեներացնել, այդ երկիրը շատ վաղուց թե՛ սեփական արտադրությունն է հիմնել էլեկտրական վահանակների և մարտկոցների, և թե,՛ մոտ գտնվելով Չինաստանին, կարողացել է հսկայական քանակությամբ նոր սարքավորումներ տեղադրել։

Այսօր էլ ավստրալիական իշխանությունները հայտարարել են, որ մի քանի անգամ ավելացնելու են արևային վահանակների և մարտկոցների արտադրությունը և տեղադրումը, ինչը թույլ կտա ընդհանրապես էներգետիկ կախվածության մեջ չլինել աշխարհի որևէ երկրից, այդ թվում նաև մերձավոր գործընկերներ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչը վկայում է ավստրալիական իշխանությունների բավական հեռատես և խելացի քաղաքականության մասին։ Հայաստանն, ի տարբերություն Ավստրալիայի, չունի հսկայական տարածքներ արևային վահանակներ տեղադրելու համար, սակայն նույնիսկ առկա ռեսուրսները բավարար են Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։

Իհարկե մեր երկրում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», սակայն Հայաստանի իշխանությունները բավարար քաղաքական կամքի՝ ինչպես նաև մասնավոր և պետական ներդրումների հաշվին, կարող են հասնել լուրջ էներգետիկ անվտանգության։