Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմովԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.orgԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվելԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԵս էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ ՍարգսյանՊետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամովՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է
Տնտեսություն

Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են

Արցախի շրջափակումը հերթական անգամ ցրեց էներգետիկ ճգնաժամը հայկական երկրորդ պետությունում։

Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի խափանման պատճառով արցախցիները ստիպված են օգտագործել Սարսանգի ջրամբարի ջուրը, ինչը չափազանց խնդրահարույց է և քիչ, ուստի և Արցախում շրջափակման օրերին անընդհատ հոսանքազրկումներ են տեղի ունենում։

Միակ հնարավորությունը Արցախում անխափան էլեկտրաէներգիա ապահովելու՝ արևային կայանների տեղադրումն է, ինչը բավական ուշագրավ է, որ Արցախն են արևային էներգիայով ապահովելու գործի առաջամարտիկները դպրոցական աշակերտներն են։

Արցախի Մարտունու շրջանի աշակերտները 3 ամսից ավելի լինելով շրջափակման մեջ՝ դրամահավաք են սկսել «ՌեԱրմենիա» հարթակում Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայաններ տեղադրելու և կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։

Անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,6 միլիոնն արդեն հավաքել են շնորհիվ հարյուրավոր մարդկանց։ Բացի հանրային դեմքերից, կազմակերպություններից դպրոցականներին են միանում նաև Արցախի տարբեր դպրոցներ և համալսարաններ՝ նվիրաբերելով «Արևային դպրոցներ» նախագծին։ Դպրոցականներն արդեն երկու անգամ ապացուցել են, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, անցած տարի հանրային դրամահավաքի շնորհիվ Արցախի Հաղորդի գյուղում կառուցել են «Մունք» տեխնոդպրոցը՝ հավաքելով 69 միլիոն դրամ, իսկ նույն գյուղի բոլոր ընտանիքների համար, տակավին վերջերս, 42 արևային ջրատաքացուցիչների գումար են հավաքել՝ 9,6 միլիոն դրամ։

Հաջորդը Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայանների տեղադրումն է, որի առաջին փուլի 70 % գումարն արդեն հավաքել են, մնում է մնացած շարունակությունը։ Ընդհանրապես այս խանդավառությունը կարող է վարակիչ լինել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ոչ միայն դպրոցականների, այլև հանրության մեծ ու բազմաթիվ շերտերի համար։

Արևային տաքացուցիչների, արևային վահանակների, արևային էներգիայի օգտագործման շնորհիվ հնարավոր է չափազանց մեծ էներգիա ապահովում իրականացնել, կենսական նշանակության խնդիրներ լուծել, ապահովել ոչ միայն կրթությունը, այլ նաև մարդկանց սովորական բարեկեցիկ կյանքը։

Թերևս շրջափակումը վերացնելուց հետո, հայաստանյան հանրության տարբեր ներկայացուցիչներ պարտավոր են մեծ արագությամբ միջոցներ տրամադրել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը արևային էներգիայով ապահովելու համար։

Նենգ թշնամին ընդունակ է ամեն ինչի, կրկին անգամ Արցախը գազից և հոսանքից անջատելով, ուստի և պետք է ամեն ինչ անել՝ Արցախը հոսանքով ապահովելու։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը», և հարկավոր է ավելացնել այդ ընկերությունների թիվը թե Արցախը և թե՛ Հայաստանը անխափան հոսանքով ապահովելու նպատակով։ 

Սուրեն Հակոբյան