Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Բազմաբնակարան շենք կառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 118 միլիոն 258 հազար դրամի վնաս:
Հարկեր չվճարելու մեկ այլ բացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզնի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված և իրացված գազի իրական ծավալները՝ չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ:
Մյուս դեպքով օտարվել են բեռնափոխադրում իրականացնող և միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Առուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս:
Երեք դեպքով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...