Լիլիթ Բասյանի խոստովանությունը՝ սիրելիին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդաբան Լիլիթ Բասյանը տեւական ժամանակ է՝ չի թաքցնում, որ ընտրյալ ունի։ Թեեւ Լիլիթը դեռեւս հանրությանը չի ներկայացնում սիրելիին, հաճախ Story բաժնում նրա մասնակցությամբ հրապարակումներ է տեղադրում՝ չցուցադրելով նրա դեմքը։ Հայտնի սննդաբանը երեկ կիսվել է հերթական հրապարակմամբ, որում գեղեցիկ խոստովանություն է արել սիրելիին։
«Այսպիսի հոգի, այսպիսի սիրտ այսքան մարդկանց մեջ ես չեմ գտել։ Ես քեզ սիրում եմ»,-իրենց համատեղ լուսանկարին կից գրել է Լիլիթը։
Օրերս, ի դեպ, Լիլիթի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Բաբասյանը, Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր աղջկա հետ է։ Ալեքսանդրը եւս ցույց չի տվել նրա դեմքը, իսկ լուսանկարը մեկնաբանել է Չարենցի հայտնի խոսքերով՝
«Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աչքերով աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…»։
Հետեւորդները շտապել են շնորհավորել նրան ընտրյալ ունենալու առթիվ․ մեկնաբանություններին դերասանն արձագանքել է դրական էմոջիներով։