Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՆորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառՊետք է վերաազատագրենք մեր հողերը և դառնանք հզոր պետություն. Գրիգոր Գրիգորյան Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հունիսի 17-ից Երևան քաղաքի իր գրասենյակում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
Քաղաքականություն

Կասկած չունենաք, որ իմ քաղաքապետ դառնալուց հետո, Երևանը վստահելի ձեռքերում է լինելու. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թանկագին երևանցիներ,
այսպիսով քարոզարշավն ավարտվում է։
 
Ես և իմ թիմը, ամենօրյա հանդիպումներով, հասանելի բոլոր միջոցներով մշտապես կապի մեջ եղանք շատերիդ հետ։
 
Մեզ համար կարևոր էր բոլորիդ կարծիքը ու մենք լսել ենք այն։
 
Կասկած չունենաք, որ իմ քաղաքապետ դառնալուց հետո, Երևանը վստահելի ձեռքերում է լինելու։
 
Բոլոր խնդիրների լուծումներ ներառող մեր ծրագրերով և մեգանախագծերով՝ Երևանը դարձնելու ենք եվրոպական մակարդակի մայրաքաղաք։
 
Մենք գալիս ենք ճարտարապետների, քաղաքային պլանավորման և կառավարման մասնագետների, ֆինանսիստների լավագույն թիմով։ Մեր հաղթանակի պարագայում Երևանը կառավարելու են պրոֆեսիոնալ, որակյալ և նվիրված մարդիկ։
 
Սիրելի երևանցիներ, այս ընտրություններն իրենց քաղաքական նշանակությամբ, թերևս, ամենակարևորն են Երևանի ավագանու ընտրության ամբողջ պատմության մեջ։
 
Այս ընտրություններով դուք պետք է գնահատական տաք գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կործանարար քաղաքականությանը։
 
Եթե հանկարծ ստանան ձեր քվեն, դա ներկայացելու են որպես Հայաստանը կործանելուն համերաշխության մանդատ։
Մանդատ, որով կարելի է ձեզ խաբել։
 
Գործող իշխանության վերարտադրումը Երևանում փաստացի կնշանակի անբեկանալի խաբեություն.
 
➖ ասել՝ գործում ենք Արցախի կարգավիճակի համար՝ մեկընդմիշտ հրաժարվելով Արցախից,
➖ ասել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, փոխարենը թքել իր բողոքն արտահայտող քաղաքացու դեմքին,
➖ ասել ՄԱՐԴԸ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ, բայց բարձրացնել գույքահարկն ու սահմանել հազար ու մի նոր տուգանք։
Ցավոք այս ցանկը շատ երկար է...
 
 
Սիրելի երևանցիներ, այս ամենը ձեր աչքի առաջ է կատարվում, հետևաբար հենց ձեր քվեով էլ պետք է վերջ տրվի այս անարգանքի շքահանդեսին։
 
Սեպտեմբերի 17-ին գնացե՛ք ընտրության այն համոզմամբ, որ պարտության եք մատնելու ՊԱՐՏՎԱԾԻՆ՝ Քաղաքացիական պայմանագրին:
 
Գնացե՛ք ընտրության՝ հաստատելով, որ այլևս ոչ մեկին թույլ չեք տա ձեզ մոլորեցնել ստերով ու մանիպուլացնել կեղծիքներով։
 
Գործող իշխանությանն անվստահություն հայտն՛ք այս ընտրություններով։
 
«Ապրելու երկիրն» արել է առավելագույնը, որ դուք ստիպված չլինեք ընտրել վատի ու վատագույնի միջև:
Դուք արժանի՛ եք լավագույնին, և մեր առաջարկների փաթեթը հենց դրա մասին է։
 
Բացառե՛ք իշխանությունների երազանքը՝ Ձեզ մատնելու հուսահատության և անտարբերության։
Մասնակցե՛ք ընտրություններին։
 
«Ապրելու երկիրն» արձանագրել է հաղթանակներ մարզերում, և դա կանի նաև Երևանում։
 
Հավատացե՛ք, մենք գիտենք ինչպես ընտրություններով՝ օրինական, անցնում իշխանափոխություն անել։
 
Մեր քվեաթերթիկը 13-ն է։