Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Մեծ Բրիտանիայում խոստովանել են՝ ՆԱՏՕ-ն Պուտինին հաղթելու շանսեր չունիՏավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են գույքի բռնագանձման գործերով վարչությունԵթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն Խաչատրյան15-ամյա տղան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 16-ամյա եղբորըՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըԱռաջին հանրապետության ղեկավարներն անձնուրաց նվիրյալներ էին. Մենուա Սողոմոնյան Իրանը շարունակում է միջուկային զենք մշակել. Ավստրիայի հետախուզությունՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետը«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում հաղթեց «Մոնրեալին». Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցինԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՇրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ Սկսնակ «հեղափոխական» բլոգերը. ինչու է աղմկում վարչապետի նախկին օգնականըՊուտինը շնորհավորել է ՓաշինյանինՄանկապարտեզի նախկին տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարՍարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա ԳալստանյանՍրբությունը մետաֆոր չէ, այն քաղաքական գործիք, իսկ հավատքն անհատական հավատարմություն է՝ ոչ թե քարոզչական ցուցափեղկ. Արմեն Հովասափյան Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ. Մենուա Սողոմոնյան Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
Քաղաքականություն

Ժողովուրդն իր խոսքն ասաց. Արա Աբրահամյանը՝ Երևանի ընտրությունների մասին

Երևանի Ավագանու ընտրությունները, անկախ նրանից, թե ո՞վ կընտրվի մայրաքաղաքի քաղաքապետ, անվստահության արտահայտություն էին իշխանության կուսակցությանը, որ կասկածի տակ դրեցին Հայաստանի «թավշյա» իշխանությունների «ժողովրդի» աջակցությունն ունենալու առասպելը: Ընդ որում, քվեարկությանն աննախադեպ ցածր մասնակցությունը (մոտ 30 տոկոս) հերթական անգամ ցուցադրեց հասարակական ապտիայի և երկրում տեղի ունեցող գործընթացներից քաղաքացիների օտարվածության բարձր մակարդակը: Ասես՝ չեն եղել արյունահեղ պատերազմը, Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սահմաններ չեն ներխուժել, չկան Սյունիքի, Սևանի և հենց Երևանի նկատմամբ Ալիևի նկրտումներն ու սպառնալիքները: Եթե բիզնես էլիտայի ներկայացուցիչները սպասողական դիրք չընդունեին, այլ՝ համարձակություն և միաբանություն ցուցաբերեին, ապա համոզված եմ, որ շարքային երևանցիներն առավել ակտիվ կգնային ընտրատեղամասեր: Այդ ժամանակ բոլորովին այլ պատկեր կունենայինք:

Ըտրական շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից միայն մեկն է, որ ուղիղ կամ անուղղակի կապակցված չէ իշխանության կուսակցությանը, բացահայտ առաջադրում է իշխանափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քաղաքական օրակարգ: Դա «Մայր Հայաստան» դաշինքն է՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ: Թևանյանը, ինչպես նաև Հայկ Մարությանը, քաղաքապետ դառնալու հնարավորություն ունեն, Բայց դրա համար նրանց հարկավոր է կոալիցիա կազմել «Հանրային ձայն»-ի՝ «Դոգ» մականունով մի մարդու կուսակցության հետ: Իրեն հարգող ոչ մի ուժ չի գնա դրան, քանի որ ցանկացած ինքնասիրություն ունեցող ուժ «դոգի» պես կերպարների ձեռքը չի սեղմի: Նույնիսկ, եթե նրան հաջողվել է անցնել ավագանու կազմ:

Այն փաստը, որ Հայաստանի մայրաքաղաքում քվեարկածների մոտ 10 տոկոսը ընտրել են այդ կուսակցությանը, խոսում է հասարակական գիտակցության մեջ լուրջ շեղումների մասին, որոնք այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն են: 

Ամեն դեպքում՝ սեպտեմբերի 17-ի ընտրությունները նշանակալի իրադարձություն են: Երևանցիներն իշխանություններին ազդարարեցին կատարվողի նկատմամբ իրենց անհամաձայնության մասին: Հիմա եկել է իշխանությունների մտածելու հերթը՝ որքանո՞վ են պատրաստ հակամարտության մեջ մտնել սեփական ժողովրդի հետ, որի մեջ, չնայած հնգամյա թմբիրին, արթնանում է սեփական արժանապատվության զգացումը և որը պարզորոշ «ոչ» է ասում «Ասե՛ք, կանե՛նք» նշանաբանով ընտրությունների ելած իշխանության կուսակցությանը: 

Ժողովուրդն իր խոսքն ասաց: Հերթը իշխանության կուսակցությանն է: