Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին
Շարունակում են և շարունակելու են իրենց մասնագիտական գործունեությունը. մեկնաբանում են «Նորք-Մարաշ» ԲԿ-ից. «Փաստ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատել․ «Ժողովուրդ»Փաստորեն Արգամիչը ճիշտ էր.... «Փաստ» Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Հեղինակավոր ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «առաքելությունը» վստահված է Գևորգ Պապոյանին, Արուսյակ Մանավազյանին ու Վահագն Ալեքսանյանին. «Ժողովուրդ»«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ» 47 մլն․ դրամ արժողությամբ բնակարան, ավտոկայանատեղի․ ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Ժողովուրդ»ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԵթե դու քո երեխային խաբում ես, որ մեկին գումարած մեկ հավասար է չորս, դրանից իրականությունը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԵթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ ՍրբազանԻնչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել ՌԴ-ն 50,000 զինվոր է տեղակայում Սումիի մարզի հետ սահմանին. ԼավրովՓաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը. Սուրեն ՍուրենյանցԱռաջիկայում կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. ԼավրովՄիայն միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու ունենալ ուժեղ պետություն․ Աբրահամ Հովեյան ՀՀ փաստացի հռչակագիրն է․ Շարմազանովը հրապարակել է 1918թ․ փաստաթուղթըՀուսով ենք՝ մինչև 2026-ի հունիսը պատերազմը կավարտվի. ԶելենսկիՄանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի, որպեսզի այն ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը. Չախոյան (տեսանյութ)Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Արման Վարդանյան. Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության մակարդակը 9,5% է

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  «Միասնություն» շարժման հիմնադիր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․
 
«Երևանի ավագանու ընտրությունները հստակորեն հաստատեցին մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն այժմ չունի լեգիտիմ իրավունք՝ ներկայացնելու հայ ժողովրդին ու նրա շահերը Արցախի հիմնախնդրի և դրա լուծման բանակցություններում, Հայաստանի տնտեսության զարգացման հարցում, ՀԱՊԿ շրջանակներում ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում։
 
Այս ընտրությունները բացահայտեցին այն, ինչ մենք վաղուց ասում էինք. Փաշինյանի և նրա թիմակիցների արկածախնդրությունն այս մարտավարական և ռազմավարական հարցերում զայրացրել են հայ ժողովրդին, հանգեցրել նրա նկատմամբ հանրային վստահության և Փաշինյանի ռեժիմի լեգիտիմության կորստի։
 
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 28,94 տոկոսը։ Նրանցից 33,81 տոկոսը քվեարկել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ինչը կազմում է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 9,5 տոկոսը։ Հաշվի առնելով, որ իշխանությունը մոբիլիզացրել է իր ողջ ընտրական ռեսուրսը, ստացվում է, որ հենց այս 9,5 տոկոսը առավելագույն արդյունքն է, որին Փաշինյանն ու իր կուսակցությունը կարողացան հասնել մայրաքաղաքի ավագանու ընտրություններում։
 
Անկախ նրանից, թե ով կդառնա քաղաքապետ, մի բան պարզ է. Փաշինյանը ջախջախիչ պարտություն է կրել Երևանի ավագանու ընտրություններում՝ դրանով իսկ բացահայտելով իր թիմի անարդյունավետությունն ու մարդկանց ճնշող մեծամասնության հիասթափությունը նրանից։ Դա թիմային պայքար էր, որը ղեկավարեց անձամբ ինքը՝ հրապարակավ կոչ անելով ձայն տալ Տիգրան Ավինյանի օգտին և պատասխանատվություն ստանձնելով ընտրությունների արդյունքների համար։ Այսպիսով, սա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի, իսկ հետո միայն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի մյուս անդամների բացահայտ պարտությունն է։
 
Հաշվի առնելով խորը քաղաքական ճգնաժամային իրավիճակը՝ կոչ եմ անում բոլոր հասարակական-քաղաքական ուժերին խորհրդակցություններ սկսել՝ երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելու համար, ինչը միակ ելքն է այս անհեթեթ իրավիճակից։ Ընդամենը 9,5 տոկոս ձայն ունեցող քաղաքական ուժը չի կարող և իրավունք չունի շարունակելու միանձնյա որոշումներ կայացնել երկրի ու մեր սերունդների ճակատագրի վերաբերյալ։ Ես չեմ ուզում, որ քաղաքական կուսակցությունը, անկախ իր անունից, որն ունի այդքան ցածր վստահության վարկանիշ, որոշի մեր երեխաների ու մեր պետության ճակատագիրը։
 
Այս իրավիճակում միակ լուծումը համախմբվելն է, նոր օրակարգ ձևավորելն ու նոր ընտրությունների գնալը՝ առանց ատելության, առանց մարդկանց «սևերի» ու «սպիտակների» բաժանելու, ինչպես քաղաքացիների վստահությունը կորցրած Փաշինյանի ներկայիս իշխանությունն է անում։ Միայն ժողովրդի վստահությունը վայելող նոր խորհրդարանը կկարողանա երկիրը տանել դեպի զարգացում և լուծել մեր պետության առջև ծառացած բոլոր, այդ թվում՝ ամենաբարդ, ռազմավարական խնդիրները»։