Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում. ԿոստանյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմովԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.orgԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվելԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԵս էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ ՍարգսյանՊետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամովՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում
Մամուլի տեսություն

Ինչո՞ւ իշխանությունները շահագրգռված չեն ունենալ պաշտպանունակության առումով ավելի գրագետ ու պատրաստված հասարակություն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանական ու մերձիշխանական քարոզիչները իրենց տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ Տելեգրամ-ալիքներում, կազմակերպված արշավ են սկսել «Ողջ մնալու արվեստը» կենտրոնի ու նման այլ նախաձեռնությունների դեմ: Ավելին, հենվելով այն գործոնի վրա, որ մեր հանրության մի որոշակի հատվածը հակված է հավատ ընծայել ցանկացած ծայրահեղականացված անհեթեթության, նույնիսկ փորձում են համեմատության եզրեր կառուցել «վագներականության» հետ:

Իրականում կոնկրետ ՈՄԱ-ի ու նման այլ կառույցների նպատակներն ամենևին կապ չունեն ոչ միայն վերը նշված կառույցի հետ, այլ խնդիր են դրել առաջին հերթին ազգաբնակչությանը ինքնապաշտպանության առնվազն տարրական գիտելիքներ և ունակություններ փոխանցելը: Դրա համար այդ կառույցների կողմից պարբերաբար իրականացվում են դասընթացներ, ինչպես նաև մի շարք նախագծեր` ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են, այսպես կոչված, «երկրորդ գիծն» ամրապնդելուն: Օրինակ՝ արդեն բավական հայտնի դարձած «Գմբեթ» ծրագրերը նպատակ ունեն կառուցել նվազագույնը 500 կրակակետ ամենաբարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ առավելագույնը՝ մինչև 4700 կրակակետ Հայաստանի ողջ տարածքում, սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում:

Թվում է՝ այս պայմաններում, երբ իրենց գործողությունների պատճառով ծանր հարված է հասցվել բանակին, վտանգված է երկրի անվտանգային ողջ համակարգը, իշխանությունները պետք է նույնիսկ շնորհակալ լինեին այսպիսի նախաձեռնությունների հեղինակներից: Այնինչ, նրանք հակառակն են անում: Եվ նման նախաձեռնությունների դեմ իշխանական այսպիսի կազմակերպված արշավն, ըստ էության, ցույց է տալիս, որ այս իշխանությունները շահագրգռված չեն ունենալ պաշտպանունակության առումով ավելի գրագետ ու պատրաստված հասարակություն, ինչպես նաև առավել ապահով սահմաններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում