Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԵթե դու քո երեխային խաբում ես, որ մեկին գումարած մեկ հավասար է չորս, դրանից իրականությունը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԵթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ ՍրբազանԻնչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել ՌԴ-ն 50,000 զինվոր է տեղակայում Սումիի մարզի հետ սահմանին. ԼավրովՓաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը. Սուրեն ՍուրենյանցԱռաջիկայում կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. ԼավրովՄիայն միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու ունենալ ուժեղ պետություն․ Աբրահամ Հովեյան ՀՀ փաստացի հռչակագիրն է․ Շարմազանովը հրապարակել է 1918թ․ փաստաթուղթըՀուսով ենք՝ մինչև 2026-ի հունիսը պատերազմը կավարտվի. ԶելենսկիՄանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի, որպեսզի այն ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը. Չախոյան (տեսանյութ)Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի Սարգսյան«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին ԵղնիկներումԵրևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժածԻրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավարՓաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱրցախումՎճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արել
Սպորտ

Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու. Կարեն Գիլոյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարծում է, որ Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու մարզաձևի պատմության ընթացքում:

«Այն, որ Հայաստանում միջազգային առաջնություններ անցկացնելը կենսական անհրաժեշտություն է, աներկբա է: Դրանով մենք հանրահռչակում ենք մեր երկիրը, ցույց ենք տալիս, որ մենք կարող ենք անցկացնել ամենաբարձր կարգի մրցումներ: Բացի այդ, մեր մարզիկներին հնարավորություն ենք տալիս սեփական հարկի տակ ելույթ ունենալ և երկրպագուներին էլ համաշխարհային մեծ սպորտին առնչվելու հնարավորություն ենք տալիս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Գիլոյանն ընդգծեց` սամբոյի աշխարհի առաջնության հյուրընկալությունը նախորդիվ կայացած՝  դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունն անթերի կազմակերպելու և անցկացնելու շնորհիվ է:

«Կարծում եմ, որ սամբոյի աշխարհի առաջնությունն աննախադեպ է լինելու: Մենք փորձելու ենք անել այնպես, որ երբևէ կայացած ամենամեծամասշտաբ առաջնությունը լինի: Փորձելու ենք հրավիրյալ երկրների քանակը անցկացնել 100-ից: Մենք քննարկումների մեջ ենք միջազգային և Հայաստանի ֆեդերացիաների հետ: Ունենք նաև միջկառավարական հանձնաժողով, որը պարբերաբար քննարկում է անցկացնում առաջնության շուրջ: Վստահ եմ, որ մենք պարզ ճակատով անցկացնելու ենք այս առաջնությունը»,-ասաց Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` գալիք տարի այլ միջազգային մրցաշարեր էլ կլինեն Հայաստանում, սակայն դեռևս վաղ է փակագծերը բացել:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը, Երևանում։

Իսկ 2022 թ. հոկտեմբերի 14-16-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկներ 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար: