Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էՄեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի ՄոտաՓաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնիՆիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն. ի՞նչ փոփոխություններ են անելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պաթոսով շեշտում էին, թե բյուջեի եկամուտներն ավելացնելու են մոտ 340 միլիարդ դրամով՝ չնշելով, թե ինչի հաշվին են դա անելու: Կա տեսակետ, որ իրականում ավելացումը լինելու է, այսպես ասած, եղածի հաշվին: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ դա Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականություն է լինելու: «Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում, դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել:

Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ, մասնավորաբար, Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչն իր հերթին բերելու է գնաճի՝ աշխատավարձի չբարձրացման պայմաններում: Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է կապիտալ ծախսերին՝ հատկապես ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծելով:

«Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական պոտենցիալի հնարավորությունները չենք օգտագործում:

Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել»,-ասում է Աուդիտորների պալատի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում