Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ Սրբազան «Ստախոսը որոշել է դառնալ միապետ»․ Բագրատ Սրբազան Մաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա ռեժիմովԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան. քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերԱրցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.orgԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվելԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԵս էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ ՍարգսյանՊետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամովՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էՄեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի ՄոտաՓաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)

Առանց պայքարի, առանց արժեքների, առանց.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում 2024 թ. պետբյուջեի քննարկման շրջանակում ունեցած «գլխավոր» ելույթում, այսպես ասած՝ բյուջեի «քաղաքական մասը» կամ «ուղերձը» ներկայացնելով, հայտարարեց, թե՝ սա «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանի ասածին դժվար է հակաճառել. այո՛, նրա կառավարության ներկայացրած 2024 թ. պետական բյուջեն հիրավի պատմական է: Այն առավել քան պատմական է, որովհետև վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը պետական բյուջե է ընդունում, որի մեջ Արցախը չկա՛: Ընդհանրապես չկա: Սա, միանշանակ ու աներկբա, ԱՆՆԱԽԱԴԵՊ է: Ավելին, Փաշինյանը բյուջետային «ուղերձ» է բարձրաձայնում և ծպտո՛ւն իսկ չի հանում Արցախի մասին:

Ոչ մի բառ: Փաշինյանը նաև Հայաստան պետության մասին է խոսում, բայց ո՛չ հայ ազգի մասին: Փաշինյանը կազմել ու ներկայացնում է բյուջե, որտեղ ոստիկանության (պատժիչ օրգանների) հատկացումները աճել են տասնյակ տոկոսներով, իսկ գիտության, գիտական հաստատությունների համար նախատեսված հատկացումները գրոշներ են, մոտ եռապատիկ նվազ՝ անհրաժեշտից: Կազմել ու ներկայացնում է բյուջե, երբ տնտեսության աճը կայուն չէ, վիճակագրվող աճն էլ «փուչիկային» գործոնների վրա է՝ խաղամոլական «բիզնես», վարկային ներարկումներ, աշխատանքային միգրանտներ, ասիական երկրներից ներհոսած էժանագին աշխատուժի անխնա շահագործում...

«Աճ», որն անխուսափելիորեն բերելու է փակուղու և հանգեցնելու է ճգնաժամի, քաղաքականություն, որը հանգեցնելու է Հայաստանն անվճարունակ պարտապան հռչակելու: Արդյունք չստեղծող բյուջե, ինչպես եղել է 2018 թվականից սկսած բոլոր տարիներին: Ու պատահական չէ, որ միայն Գլոբալ ինովացիոն ինդեքսով ՀՀ–ն հասել է պատմական մինիմումի՝ 72–րդ տեղ, ինչը նշանակում է, որ հինգ տարում նահանջել ենք 15 հորիզոնականով: Խոսուն է, չէ՞: Իսկ ընդհանուր առմամբ այդ բյուջեի, ինչպես և այս իշխանության գործունեության ողջ «գաղափարական հենքը» պայքարից, արժեքներից հրաժարվելն է: Ինչի՞ համար է այդ բյուջեն՝ որկորը լցնելո՞ւ:

Այսինքն, ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը. թե՝ որպես ազգ ստամոքսից զատ ուրիշ նպատակ չունե՞նք: Բայց մի՞թե կարելի է պետականակիր համարել այն հանրույթը, որի միակ նպատակը... փորը լցնելն է: Չի կարելի: Բայց գուցե իշխանությունների վերջնանպատակը հենց դա՞ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում