Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Փաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնիՆիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ Հայկ Սարգսյանին ու Սուրեն Պապիկյանին մոտ 40 հարց են տվել. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Երևանի ավագանու այս կազմն ապագա չունի. ի՞նչ է պատրաստում Ավինյանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ծեծուջարդն ու լեզվակռիվները, ընդդիմության բավական կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ ավագանու այս կազմը դժվար, թե աշխատելու մեծ հեռանկար ունենա, հատկապես, որ իշխանական երկու ուժերը միասին չունեն անհրաժեշտ մեծամասնություն։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն էլ ապացուցել է, որ քաղաքապետարան է գնացել ամենևին էլ ոչ միայն Երևանի քաղաքապետարանի հարցերով զբաղվելու։ Բազմիցս այդ քաղաքական ուժը հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է ամբողջական իշխանափոխության օրակարգը, ոստի և «Մայր Հայաստանը» կոշտ ընդդիմություն է լինելու, իսկ նրա գործիքակազմում լինելու են ընդհուպ բախումներ հրահրելը, հատկապես «Քաղպայմանագրի» ու նրա արբանյակ «Հանրապետություն» կուսակցության հետ։

Այս իրավիճակում ուշագրավ է Տիգրան Ավինյանի հայտարարությունները, թե իրենք չեն բացառում Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը։ Բանն այն է, որ Տիգրան Ավինյանն ավելի մեծ իշխանություն վերցնելու լուրջ հավակնություններ ունի, իսկ դրսի որոշ ուժեր նրա վրա խաղաղադրույքներ են դնում, հատկապես անգլոսաքսոնական թևը, փորձում են քաղաքապետարանը որպես ցատկահարթակ օգտագործել՝ Ավինյանին ավելի բարձր պաշտոնի տանելու։

Ավանդաբար, ավելի ընդդիմադիր համարվող Երևանն էլ դարձել է լուրջ ոսկոր Նիկոլ Փաշինյանի կոկորդում, և նա առիթը բաց չի թողնում ուժ ցուցադրելու նաև Տիգրան Ավինյանի հավակնությունները զսպելու հարցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը նախաձեռնում է սեփական քաղաքական ուժի ձևավորումը։ Թե՛ անձամբ ինքը կգլխավորի այդ ուժը, թե՛ իրեն հավատարիմ որևէ այլ անձի կհանձնարարի իրականացնել այդ ուժի ձևավորումը, ընդամենը մարտավարական հարց է և ներկայումս գտնվում է քննարկումների փուլում։

Ավինյանը փորձում է նախաձեռնել սեփական վերահսկողության տակ կուսակցություն՝ հասկանալով, որ Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» անվան տակ որևէ առաջընթացի շարժ չունի, նույնիսկ եթե լավագույնս աշխատի՝ լուծելով երևանցիների բոլոր խնդիրները։ Նա ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» տրենդից թռչելու և սեփական քաղաքական ուժը ստեղծելու ժամանակն է։ 

Նարե Մելիքյան