Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի ՄոտաՓաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնիՆիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՊՆ-ն հայտարարություն է տարածել․ Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել (լուսանկարներ) Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. ԱրաղչիԵրևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները, ովքեր համադասարանցիներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱրծվանիկի հիմնական ջրագիծը և ներքին ցանցը կառուցվում է ռոյալթիի մասհանման միջոցներով․ ԶՊՄԿ
Քաղաքականություն

Ինձ համար ցավալի է, որ պարոն Զատուլինը ելույթ է ունենում նման գնահատականներով․ Մհեր Ավետիսյանը՝ Զատուլինի հայտարարության մասին

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
 
«Պարոն Զատուլինը հանդես է եկել մի հայտարարությամբ՝ հաստատելով,որ 2021 թվականին Հայաստանում անցկացված պառլամենտական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին և հրաժարվել է հայաստանյան ընդդիմությանն աջակցելուց։
Վերջերս ֆեյսբուքյան իմ էջում ես արդեն գրել եմ այն մասին, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, և առհասարակ Ռուսաստանը երբեք չի միջամտել որևէ պետության ներքին գործերին։
 
Այն ժամանակ իմ դեմ ուղղվեց քննադատության մի հսկա ալիք։ Եվ ահա պարոն Զատուլինը հայտարարություն արեց, որի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ Ռուսաստանը փաստորեն խառնվել է Հայաստանի ներքին քաղաքական օրակարգին և դրանով իսկ աջակցել է Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։
 
Հայաստանում մեծ խանդավառությամբ ընդունվեց այդ տեսակետը։ Ներկայիս հայ ԶԼՄ-ների հավաստմամբ Ռուսաստանն օգնել է Փաշինյանին վերընտրվել Հայաստանի վարչապետ ոչ միայն 2021 թվականին, այլ նաև ակնկալվում է, որ Ռուսաստանն արդեն իսկ 2018թ. աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն։
 
Ես խորապես համոզված եմ, որ նման հայտարարություններն ունեն մեկ հստակ նպատակ` վատացնել ռուս-հայկական փոխհարաբերությունները։
Հասկանալու համար այդ պարզ ճշմարտությունը` անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքական կյանքը, Կրեմլի քաղաքական մտորումները և տիրապետելով իրավիճակի վերլուծության ունակությանը՝ յուրաքանչյուր մարդու համար դժվար չի լինի համոզվել այն բանում, որ իմ այս պնդումները ճշմարիտ են, և մարդիկ, ելույթ ունենալով նման հակառուսական դիրքերից, կամ քաղաքական ոլորտում անգրագետ են, կամ էլ ունեն հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու հեռու գնացող միտումներ։
Եվ չի բացառվում, որ դրանով իսկ նրանք փորձում են աջակցել Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժերի։
 
Հայաստանի ընդդիմությունը, հաշվարկելով Հայաստանի և Արցախի վիճակը, ելույթ չէր ունենում՝ դրությանը համապատասխան քաղաքական որոշումներով։ Սակայն դա չի նշանակում, որ հետևելով նրա քայլերին և գործելակերպին կարելի էր ենթադրել կամ էլ պնդել, որ Ռուսաստանն աջակցել է Նիկոլ Փաշինյանին։
 
Դա սխալ տեսակետ է և ինձ համար ցավալի է, որ պարոն Զատուլինը ելույթ է ունենում նման գնահատականներով, հնարավոր է, գուցե չցանկանալով դա անել, չգիտակցելով, որ ինքը ջուր է լցնում Հայաստանի այն քաղաքական ուժերի ջրաղացին, որոնք ցանկանում են վատթարացել հայ-ռուսական հարաբերությունները։
 
Կոստանտին Զատուլինի նկատմամբ հարգանք ունեմ և՛ որպես Ռուսաստանի պատրիոտ, և՛ որպես քաղաքական գործիչ , ով բազմիցս և այսօր էլ փորձում է իր հայտարարություններով և քաղաքական գործունեությամբ նպաստել հայ-ռուսական հարաբեությունների զարգացմանն ու աջակցել Հայաստանի ու Արցախի խնդիրներին»։