Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամԵթե դու քո երեխային խաբում ես, որ մեկին գումարած մեկ հավասար է չորս, դրանից իրականությունը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԵթե 107 տարի առաջ այս չшրիքի նման ասեին՝ գնանք «իրական Հայաստանի» հետքերով, այսօր գոյություն չէինք ունենա. Բագրատ ՍրբազանԻնչ-որ բան են հասկացե՞լ Հայաստանի իշխանությունները, թե՞ նոր խաղ են սկսել ՌԴ-ն 50,000 զինվոր է տեղակայում Սումիի մարզի հետ սահմանին. ԼավրովՓաշինյանն ինչքան ավելի խրոխտ է «ինքնիշխանականության» մեջ, այնքան մեծ է ապագա աղետի մասշտաբը. Սուրեն ՍուրենյանցԱռաջիկայում կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. ԼավրովՄիայն միասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու ունենալ ուժեղ պետություն․ Աբրահամ Հովեյան ՀՀ փաստացի հռչակագիրն է․ Շարմազանովը հրապարակել է 1918թ․ փաստաթուղթըՀուսով ենք՝ մինչև 2026-ի հունիսը պատերազմը կավարտվի. ԶելենսկիՄանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի, որպեսզի այն ավելի թանկ գնով անցնի ՔՊ-ական «Լիլանարմ» ընկերությանը. Չախոյան (տեսանյութ)Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի Սարգսյան«Կիմն այնքան բարի էր, որ վստահ էի՝ իրեն ոչինչ չի լինի». կամավոր Կիմ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին ԵղնիկներումԵրևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժածԻրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավարՓաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ«Հաղթանակի ժամանակը» նախագիծը ցուցադրվել է Մոսկվայում, արժանացել բարձր գնահատականի Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱրցախումՎճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արել
Քաղաքականություն

Փաշինյանի ակնարկները. ուզում են լքել ՀԱՊԿ-ը

Մինչ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի մյուս դաշնակիցները հույս են հայտնում, որ Հայաստանը դեռ բաց է թողել համագործակցության դուռը և կարող են գալ ընդհանուր հայտարարի, Նիկոլ Փաշինյանն իր՝ երեկ, գրեթե, ութ ժամ տևած ասուլիսի ընթացքում խոստովանել է, որ իրենց հիմնական նպատակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լքելն է։ Ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ «Կա քաղաքական կամք, ըստ անհրաժեշտության ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում ՀԱՊԿ-ից դուրս գալու, չգալու հետ կապված։ Մեր որոշումներում, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է, մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- նշել է Փաշինյանը՝ փաստացի ապացուցելով, որ Հայաստանն անշեղորեն գնում է ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։
 
Հիշեցնենք, ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանը չի արգելափակել որևէ որոշում ընդունված ՀԱՊԿ-ում, ինչը դրական են գնահատում և համարում են, որ հնարավոր է Հայաստանի իշխանությունների հետ գալ ընդհանուր հայտարարի, նստել բանակցությունների սեղանի շուրջ։
 
Փաստացի, Փաշինյանն իր երեկվա ասուլիսում այլևս չի թաքցնում, որ ՀԱՊԿ-ը լքելու օրակարգն իրենց առանցքային և հիմնարար ջանքերից մեկն է լինելու։ Երեկվա ամբողջ ասուլիսի ընթացքում Փաշինյանը թեև փորձել է թաքցնել իր հակառուսական քաղաքականությունը, սակայն գրեթե անհնար է եղել։ Միաժամանակ ասելով, որ Ռուսաստանին նախկինի պես համարում են առանցքային դաշնակից, Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում քննադատել է Մոսկվային, մասնավորապես Ռուսաստանին զենքի դիմաց փոխանցված գումարի և դրա դիմաց սպառազինություն չստանալու պատճառով։
 
Ակնհայտորեն Հայաստանի իշխանություններն առայժմ խուսանավում են՝ փորձելով ավելի մեղմ եղանակներով հեռանալ ռուսական ազդեցության դաշտից։ Թե, որքանով սա կհաջողվի, առնվազն չափազանց խնդրահարույց հարց է։
 
Լուսինե Սարգսյան