Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Այս նկարը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է խաղաղության հասնել, երբ տարածաշրջանի պետությունները թույլ չեն տալիս Արևմուտքին միջամտելու մեր տարածաշրջանի ներքին գործերին․ Մհեր ԱվետիսյանԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդին Այսօր ՀՀ-ի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար․ ԱբրահամյանՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունըՄայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ Վեհափառ Մեր ժողովրդին պետք չէ դարձնել կռվից վախեցող, էս հողըը կռվով է պահվել. Ավետիք Չալաբյան Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթովՀայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականին, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք․ Սերժ ՍարգսյանՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԷջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՄիացյալ Նահանգները հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ ամառային հարձակման է պատրաստվումԹրամփը կարգելի Չինաստանից արևային վահանակների ներկրումըՄիշտ չէ, որ մենք համակարծիք ենք. ՀՀ–ում Իսրայելի դեսպանը՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասինԱյսօր մենք նշում ենք մեր պատմության ամենակարևոր օրերից մեկը
Հասարակություն

«Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնած «Համահայկական ճակատ» շարժումն ակտիվորեն ծավալվում է, լուրջ աշխատանքներ է իրականացնում։ Թեև Արշակ Կարապետյանը դեռևս չի վերադարձել Հայաստան, սակայն նրա համախոհ Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ Կարապետյանն անպայման վերադառնալու է, իսկ այս պահին արտերկրում ակտիվ աշխատանքներ է տանում իր նախաձեռնած շարժումը կյանքի կոչելու համար։

Հոկտեմբերի սկզբին, պաշտպանության նախկին նախարարի աղմկահարույց հայտարարությունից հետո, Գևորգյանը նշեց, թե իր «Ազգային ճակատ»-ով միանում են նոր ստեղծվող շարժմանը և ամեն ինչ անելու են գործող իշխանություններին հեռացնելու համար։ Շարժումն, ընդ որում, բավականին լուրջ գործ է իրականացրել, գրասենյակներ է բացել որոշ մարզերում, նաև կենտրոնական գրասենյակ Երևանի Հյուսիսային պողոտայում։

Ըստ մեր տեղեկությունների՝ գրասենյակներ են բացվում նաև Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ բնակավայրերում։ Կարապետյանը խոստացել է մեծ շնորհանդեսով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ ստեղծվող նոր, լայն շարժման գործունեության ուղիները և պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին։

Բնականաբար, ընդդիմադիր նոր շարժում ստեղծելը, հատկապես այս պայմաններում, չափազանց բարդ և աշխատատար պրոցես է, առավել ևս, որ դաշտում առկա ընդդիմադիր և փսևդո ընդդիմադիր քաղաքական ուժերն այնքան էլ հակված չեն նոր ազդեցիկ, երբեմն էլ իրենցից ավելի հզոր քաղաքական միավորին աջակցելուն։ Ընդհակառակը, փորձում և փորձելու են թիկունքից հարվածել։ Այս առումով հատկապես ակտիվ են լինելու գործող իշխանությունների հետ ծածուկ գործարքների մեջ գտնվող քաղաքական կեղծ ընդդիմադիր ուժերը։

Քաղաքական նոր շարժումն առաջին հերթին դրել է միասնականության և համախմբման խնդիր, իսկ գաղափարական բուն ուղղվածությունն ու մյուս կարևորագույն հարցերը կներկայացվեն առաջիկայում։

Շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում տարբեր հարցերում, ինչը ևս սրել է հանրային լայն լսարանի հետաքրքրությունը։ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանն ինքը, թե՛ իր տեսաուղերձում, և թե՛ ավելի ուշ տված հարցազրույցում ընդգծել է, որ ինքը հայամետ է և մեծ կապեր ունի ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում, բայց գտնում է, որ հաշվի առնելով պատմությունը և աշխարհաքաղաքական իրողությունները, Հայաստանի հիմնկան գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Հիշեցնենք՝ 2016 թվականին գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո Արշակ Կարապետյանն առնվազն մինչև 2018 թվականը եղել է Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդը և հսկայական կապեր ունի ռուսական, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական շրջանակներում։ Ի դեպ, ինչպես նշել էինք, Արշակ Կարապետյանի կապերը չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով, ընդ որում, եթե ՀՀ ղեկավարը լիներ Արշակ Կարապետյանի նման փորձառություն ունեցող որևէ գործիչ, այս վիճակում չէին լինի հայ-ռուսական հարաբերությունները և հնարավոր կլիներ կանխել Արցախի կորուստը։

Հայկ Առաքելյան