Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամովՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էՄեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի ՄոտաՓաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնիՆիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակըԵս այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՕդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել ամռան առաջին օրերինՄեր լեգենդար պապերն ու տատերը դիմում են մեզ․ Մհեր ԱվետիսյանՀրդեհ Արմեն Տիգրանյանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
Հասարակություն

Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում

Հետևողական, նվիրված ու թիմային աշխատանքի շնորհիվ Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում և հասանելի է մարզի շուրջ 21000 տնային տնտեսության։  

Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ Team-ը ենթակառուցվածքի արդիականացումը և ցանցի կառուցումը սկսել է հենց մարզերից։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։


«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս մենք ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի  կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Այս ցանցը նպաստում է նաև մարզաբնակ երիտասարդների համար կրթության հավասար հնարավորությունների ձևավորմանը․ հաշվի առնելով վերջինիս կարևորությունը՝ ընկերությունն այս նոր սերնդի ինտերնետը տրամադրել է Մեղրիի նորաբաց Լոֆթ երիտասարդական կենտրոնին։ 


Խոսելով համագործակցության մասին «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը նշում է․ «Լոֆթ կենտրոնը երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, ինքնազարգացման և մասնագիտական առաջին քայլերի լավագույն հարթակն է։ Գերարագ ինտերնետի առկայությունը լավագույն միջոցն է՝ կրճատելու մարզ-մայրաքաղաք, ինչու չէ նաև մարզ-աշխարհ տարածությունը։ Այն հնարավորություն է տալու մարզաբնակ երիտասարդին՝ լավագույն ոչ ֆորմալ կրթությունը ստանալու»։

Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչև 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։

Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետին հնարավոր է միանալ՝ բաժանորդագրվելով  Cosmo սակագնային փաթեթներին, որոնք  ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։

Team Telecom Armenia-ի մասին

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որն իրականացրել է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ 

Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին: