Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Արցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.orgԱրարատում թմրանյութի իրացման հերթական դեպքն է բացահայտվելԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԵս էլ եմ տալիս այդ որակումը նման սրբшպիղծ հոգևորականներին, թող գնան մտնեն այն ծակերը որտեղից դուրս են եկել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Ալիևյան սահմանադրության կարևորագույն տարրերից մեկը Հայ առաքելական եկեղեցուն իր սահմանադրական բացառիկ կարգավիճակից զրկելն է․ Դավիթ ՍարգսյանՊետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամովՔՊ-ում կոնսենսուս չկա փողով ծառայությունից ազատվելու նախագծի շուրջ Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել էՄեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի ՄոտաՓաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին (տեսանյութ)Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնիՆիկոլ Փաշինյանը քաղաքական դիшկ է. ՀԱԵ-ն մի հազար Նիկոլ է տեսել, մի հազար հատ էլ կտեսնի, Եկեղեցին իր ատամի բանը չէ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)Նման հարցերը սիրում են լռություն.Գ. Ծառուկյանը՝ Բելլայի Հայաստան վերադարձի հնարավորության մասին ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԳագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցն ունի մեծ պոտենցիալ՝ երկրում նոր խաղի կանոններ սահմանելու, նոր ստատուս-քվո հաստատելու համար. քաղաքագետՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավոր Մեծ Բրիտանիան 2016 թվականին պլանավորում էր Շպիցբերգենում հողեր գնել՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին քննարկվել է պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը
Հասարակություն

«Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան

«ՏՀԶԿ-ն և ԵԽ-ն Հայաստանին ինչ-որ ձևով պարտավորեցնելու կամ ՀՀ-ի համար հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու հնարավորություններ չունեն»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ադրբեջանական հերթական «հարձակման» մասին։

Ադրբեջանական և թուրքական լրատվականները գրել էին այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և Եվրոպայի խորհրդին (ԵԽ)՝ Հայաստանի «բնապահպանական հանցագործությունների» վերաբերյալ։ Լրատվականները նշում են, որ Ողջիի ենթադրյալ աղտոտման, ինչպես նաև Երասխ գյուղում կառուցվող գործարանի մասով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ՀՀ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի «աղտոտվածության» փաստով հետաքննություն է ընթանում։ Նշված է նաև, որ Քաջարանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների կողմից երկար ժամանակ Ողջիի անդրսահմանային աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում առանց Ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու խոշոր մետալուրգիական կոմբինատի կառուցումը և «շրջակա միջավայրի պահպանության չափանիշների խախտումը» առաջացրել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ էլ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել ՏՀԶԿ-ին և ԵԽ-ին։

«Եթե որևէ լուրջ հանցանք կատարած լիներ Հայաստանը, ապա այդ անդամ պետությունները նաև անհատական պատժամիջոցների մասին որոշում կամ որոշումներ կընդունեին, ինչպես եղել է, օրինակ, Ռուսաստանի դեպքում։ Պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվում է հենց այս 2 կառույցների հարթակներում։ Տվյալ դեպքում ծիծաղելի է խոսել նման հետևանքների մասին։ Սա Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար»,-նշում է Արա Խզմալյանը։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ ցանկացած սեփական անիրավաչափ արարքից առաջ Ադրբեջանը փորձում է մեղադրանքներ առաջ քաշել Հայաստանի դեմ։ Դա մի կողմից պաշտպանության, մյուս կողմից՝ լրացուցիչ ճնշում գործադրելու քայլ է։

«Որևէ իրավական հետևանքների մասին խոսել չի կարելի, քանի որ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի մասին է։ Ավելին, ես չեմ կարծում, որ Հայաստանը նշված կոնվենցիաներով նախատեսված որևէ նորմ է խախտել։ Մեր տարածաշրջանում առհասարակ և ընդհանրապես աշխարհում կա անդրսահմանային էկոլոգիական վնասի խնդիր, բայց այնպես չէ, որ Հայաստանը անբարեխիղճ է գործել։ Այո, գետերի աղտոտման խնդրի կա և՛ մեզ մոտ, և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։ Հանքարդյունաբերությունը չի օգնում բնությանը, սակայն այնպիսի ռիսկեր չի առաջացնում, որոնք կարելի է միջազգային մակարդակով քննարկել որպես խախտումներ, առավել ևս հանցանքներ»,-նշում է նա։

Արա Խզմալյանի խոսքով՝ այստեղ աշխատանք ունի կատարելու Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ հարթակները, որտեղ Ադրբեջանը պարբերաբար դիմում է, բուն էկոլոգիական հարթակներ չեն։

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Վերջերս հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ էին ստորագրել, որով թիրախավորվում է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Մի անգամ էլ ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել է փորձագետ, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

Իրավական դաշտում վերջինիս պնդումների անհիմն և անհեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի դիմել Էսպոյի կոնվենցիայի իրականացման կոմիտեին, որը միտված է գնահատելու պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների կիրարկման համապատասխանությունը և այդ նպատակով պետություններին առաջարկություններ ներկայացնելու։ Վերջինս հարցին փորձել է այլ լուծում տալ՝ բազմիցս կրակ բացելով գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Iravaban.net-ը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Գլխավոր դատախազություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով ու ստացել պատասխանները։ Նշված գերատեսչություններից և ոչ մեկը նշված թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Միջազգային կառույցները ՀՀ նշված պետական մարմիններին որևէ ձևաչափով չեն դիմել։

Ավելին, նշված դիմումի զարգացումների, դրա վերաբերյալ ենթադրյալ արձագանքի մասին չի գրել անգամ ադրբեջանական մամուլը։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ի հավելումն վերոգրյալի, նշել նաև, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նմանօրինակ հայտարարությունների վերաբերյալ բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։



Արդեն երկար ժամանակ է ադրբեջանան կողմը չի դադարում իր հարձակումները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է։ Հայաստանի տնտեսության վրա ներգործելու Ադրբեջանի ցանկությունն այնքան մեծ է, որ այդ գործին է լծել ոչ միայն «էկոակտիվիստներին», այլ նաև իրավապահ համակարգը, պետական ապարատը։