Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Պուտինի և Թրամփի խոսակցություններն արդեն արդյունքներ են տալիս․ ԿրեմլԱյն, ինչ կատարվում էր վերջին օրերին, իր լուռ ու խորիմաստ պատասխանը ստացավ այսօր.Շաքե Իսայան Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ ՄակրոնՈւշակովը պատասխանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին հարցինՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչՉի կարելի «ինչ անում ենք՝ մեր էրեխեքի համար ենք անում» կարգախոսի տակ թաքնվելով, քանդել սեփական երեխաների ապագան. Մհեր Ավետիսյան Իրենց քրիստոնյա հորջորջող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գյումրի քաղաքում հունիսի 2-ին, Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում հունիսի 3-ինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա«Ինտեր»-ի նախագահը խոսել է Ինձագիի ապագայի մասին ՉԼ-ի եզրափակչում կրած պարտությունից հետոՎթար Տաթեւ վանքի մոտակայքում. կա 5 տուժածՀասկանալի է, թե այժմյան բոկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում․ հայտարարությունԱյս գեղեցիկ օրը սիրով հյուրընկալեցի «Ես կամ» նախաձեռնության փոքրիկ ու մեծ հերոսներին. Գագիկ Ծառուկյան Հայաստանում կա խորը համակարգային ճգնաժամ․ Միհրան ՀակոբյանՓաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույց են ունեցելՀունիսի 1-ը մետրոպոլիտենում. տոն, ժպիտներ և մուլտհերոսներՄեզ խաղաղ ամառ և բարի վայելում. Գագիկ ՍուրենյանՏեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցերԾովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀենոն պարզապես մարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին․ պատգամավոր

Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում